Կիրակի, Մայիսի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԺ «Հայաստան» խմբակցությունն ամփոփել է քաղաքական շաբաթը

10/02/2022
- Տեղական, Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունն, այսօր փետրվարի 10-ին ամփոփել է խորհրդարանական քառօրյայի աշխատանքները։ Խմբակցության ներկայացուցիչները հանդես են եկել ճեպազրույցով։

«Սուտը, մանիպուլյացիան, ուրացումը ՔՊ-ական ձեռագիր է։ Երեք տարի նրանք Հայաստանը կառավարում են ստով, մանիպուլյացիաներով, անցյալի ուրացումով»,- ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ էր երեկ ԱԺ նիստի ընթացքում «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկմանը թիրախավորվել ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից։

Նրա խոսքով, միգուցե իր պրոֆեսիոնալ գործունեությամբ է դա պայմանավորված, որովհետև իրենք խոսում են բովանդակությունից, իսկ քանի որ ՔՊ-ն բովանդակությանը բովանդակությամբ հակադարձելու միգուցե ունակություն չունի, ստիպված դիմում է ստի, մանիպուլյացիայի, դեմագոգիայի։

Նրա գնահատմամբ, Սիսակ Գաբրիելյանի երեկվա բոլոր արտահայտությունները քաղաքական տգիտության շարքից էին։

Ինչ վերաբերում է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին, Լ. Գալստյանն ասաց, որ վաղուց թիրախավորել էին դպրոցը, հանրակրթությունը քանդելու բացարձակապես նոր օրինագիծ է բերվել կառավարության կողմից, որը երեկ ընդունվեց։

«Հակառակ հիմնավորումներին, թե նախագիծն ուղղված է բարեփոխումներին, կրթության որակին և բովանդակությանը, բացարձակապես այդ ամենի հետ կապ չունի, միակ նպատակը դպրոցի կառավարման կենտրոնացումն է։ Այսուհետ բոլոր տնօրենները պետք է նշանակվեն միայն լիազոր պետական մարմնի կողմից, նաև ֆինանսական միջոցների կենտրոնացում՝ խիստ կոռուպցիոն ռիսկերով»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ նշելով, որ սա ժողովրդավարական մոդելից նահանջ է։

Լիլիթ Գալստյանն ընդգծեց, որ այսօր նպատակաուղղված արշավանք է ազգային դպրոցի նկատմամբ և այն ուժեղացնելու, ամրացնելու, բովանդակային փոփոխություններով հարստացնելու փոխարեն այս կառավարող ուժն ինչ որ պատվերների շրջանակներում փորձում է քանդել այն, ինչ կա, երբ կարելի էր պարզապես բարեկարգել։

Մեր երկիրը հաստատուն քայլերով գնում է դեպի բռնապետություն, իսկ դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորումը վերջին մեխն էր Հայաստանի դատական համակարգի եւ արդարադատության դագաղի վրա․ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։

Նա նշեց, որ այս ֆոնին եվրոպական կառույցները լռություն են պահպանում։ «Սա կամա թե ակամա մեզ ստիպում է որոշ եզրակացություններ անել։ Այսօր ՀՀ կառավարությունը եւ ԵՄ կառույցները մտել են մի փուլ, որը կոչվում է քաղաքական առեւտուր։ Եվ մեզ շատ հետաքրիքր է եվրոպական կառույցների լռության գինը»,- ասաց Հակոբյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանն ասաց, որ Բորիս Բախշիյանի կալանավորման դեպքը շատ լուրջ, վատ նախադեպ էր և շատ վատ արարք։

«Ես ուզում էի, մեր փաստաբանական թիմի հետ մտածում էինք հասնել նրան, որ մարդիկ, ովքեր իմ և մեր մյուս գործընկերների նկատմամբ ապօրինի որոշումներ են կայացրել, գոնե ներողություն խնդրեն»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։

«Եթե ՍԴ-ն հաստատում է, որ Ռուբիկ Մխիթարյանը կատարել է սխալ, ապօրինություն, որի պատճառով ես 3,5 ամիս ավելի մնացել եմ կալանավորված, իմ առողջությանը լուրջ վնաս է հասցվել, և մենք մեզ իրավական երկիր ենք հորջորում, թող բարի լինեն և իրավական պատասխան տան իրենց կատարածի համար»,- ասաց Չարչյանը։

Նա հայտնեց, որ իր փաստաբանական թիմը նյութեր է նախապատրաստել Ռուբիկ Մխիթարյանի նկատմամբ հայտարարություն տալու կամ որոշակի միջոցներ ձեռնարկելու մասին։

Մանրամասները՝ տեսանյութում

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երեւանի քաղաքապետը մասնակցել է Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորգված հ. 36 մանկապարտեզի վերաբացմանը

Հաջորդ գրառումը

Թուրքիան ցանկանում է Անկարայում և Երևանում հանդիպումներ անցկացնել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով

Համանման Հոդվածներ

Տեսադարան

Սփյուռքում՝ Հայաստանի և Հայաստանում՝ Սփյուռքի բաբախող սիրտը. Երվանդ Ազատյան

31/05/2026
Նորություններ

Արման Թաթոյանի առաջնորդած «Միասնության թեւերի» քայլերթը՝ Կապանում

31/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Զանգը հնչեց… հիմա հերթը հայ ընտրողինն է. Արթուր Խաչիկյան

30/05/2026
Նորություններ

«ՀայաՔվե»-ի անդամը դիմում է ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման փաստի առնչությամբ

30/05/2026
Հաջորդ գրառումը

Թուրքիան ցանկանում է Անկարայում և Երևանում հանդիպումներ անցկացնել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դե ինչ, սկսե՛ք ձերբակալել. խայտառակ, դավաճանական խունտա. Արթուր Խաչիկյան

30/05/2026

Մենք չենք հանձնել Մեղրին։ Մենք կձերբակալենք նրանց, ովքեր ասում են, թե մենք հանձնել ենք Մեղրին։ Այսօր մենք լսեցինք պաշտամունքի գլխավոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Ռոբերտ Քոչարյանը դեմագոգիա, մանիպուլյացիա չարեց, և դա նրա ձեռագիրն է. Օսկանյան

31/05/2026

Հ1-ի տաղավարում Ռոբերտ Քոչարյանը որևէ դեմագոգիա, մանիպուլյացիա չարեց։ Հ1-ում նրա հետ հարցազրույցը միակ հնարավորթյունն էր՝ Հայաստանով մեկ լսարան ունենալու, բայց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական