Ադրբեջանը հայտարարել է հայ գերիների նկատմամբ ևս 3 դատական գործերի մեկնարկի մասին։
Ինչպես հաղորդում է Sputnik Ադրբեջանը, դատական երկու գործերը կմեկնարկեն հուլիսի կեսերին հուլիսի 14-ին, 15-ին, 16-ին։
Ըստ հրապարակված տեղեկության հուլիսի 15-ին կմեկնարկի հայ 9 ռազմագերիների նկատմամբ դատավարությունը, մարտի 16-ին ևս 12 ռազմագերիների նկատմամբ:
Ինչպես և նախորդ դատական գործերով, այս գործերով ևս հայ ռազմագերիներին մեղադրանք է առաջադրված «ահաբեկչության», «ապօրինի զենք պահելու», «զինված կազմավորումներ ստեղծելու» և «պետական սահմանի ապօրինի հատման» հոդվածներով։
Իսկ հուլիսի 14-ին նշանակված են ՀՀ քաղաքացիներ Դավիթ Դավթյանի ու Գևորգ Սուջյանի քրեական գործով մեկնարկող դատավարության նախնական լսումները։ Նրանց մեղադրանք է առաջադրվել «լրտեսություն» հոդվածով:








