📎Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց միության անդամ, ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանը։
«Երկրի ղեկավարության ապաշնորհ քաղաքականության հետևանքով ավերիչ հարված է հասցվել երկրի տարածքային ամբողջականությանը, կայունությանը, քաղաքացիական հասարակությանը և այլ ինստիտուտներին: Այս իրավիճակից դուրս գալը մենք տեսնում ենք ջանքերի համախմբման, առանց բացառության բոլոր ռեսուրսների մոբիլիզացման մեջ։ Կոչ ենք անում բոլոր սպաներին միանալ մեզ», – ասաց նա։
📌Միության կազմում են ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, սահմանապահ զորքերի նախկին հրամանատար Արմեն Աբրահամյանը, ԱԱԾ ղեկավարի նախկին տեղակալ Գրիգորի Հարությունյանը, ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը:









