Երեքշաբթի, Հունիսի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Homo sapiens-ի և Նիկոլի ընտրազանգվածի ընդհանրությունն այն է, որ եթե Նիկոլը վերարտադրվեց, երկուսին էլ սպասում է նույն աղետը, նույն ողբերգական ապագան․ Վահե Հովհաննիսյան

13/05/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը հոդված է հրապարակել, որում նշում է, որ Հայաստանում այսօր կա ապագայի միայն մեկ բանաձև և դա արժանապատիվ խաղաղության բանաձևն է։ Հոդվածը կարդացեք ստորև։

Ո՞րն է տարբերությունը Homo sapiens-ի և Նիկոլի ոտքերի առաջ գառ մորթող գյուղացու միջև։

Երկուսին էլ հասնում է մեկական քվեաթերթիկ, նրանց ձայները հավասար են։ Բայց եթե այդ գյուղացին ազատված է մտածելու բեռից, ապա Homo sapiens-ը պարտավոր է մտածել է ոչ միայն իր մասին, այլև՝ պետության ու այդ գյուղացու։

Ո՞րն է տարբերությունը Homo sapiens-ի և Նիկոլի միջև։ Homo sapiens-ը, վաղուց հրաժարական տված լինելով, երկրի համար նոր էջի հնարավորություն կստեղծեր։ Նիկոլը աշխարհընկալմամբ չի տարբերվում իր համար գառ մորթողից։

Իսկ ո՞րն է ընդհանրությունը՝ Homo sapiens-ի և Նիկոլի ընտրազանգվածի. եթե Նիկոլը վերարտադրվեց, երկուսին էլ սպասում է նույն աղետը, նույն ողբերգական ապագան։

Լրջանա՞լ, թե՞ չլրջանալ

Անտարբեր և չլրջացող Հայաստանը ստեղծում է բոլոր պայմանները, որ Ադրբեջանն անի այն, ինչ ուզում է։ Մի շարք հանգամանքներ  թշնամուն հիմք են տվել մտածելու, թե մենք այլևս անկենսունակ ենք.

1.     Նոյեմբերի 10-ից առ այսօր Փաշինյանի իշխանության գոյությունը։

2.     Իշխանության առաջարկած անթասիբ խաղաղության գաղափարի ինտենսիվ տիրաժավորումը և դրա կողմնակիցների գոյությունը։

3.     Պարտությունից և ահռելի զոհերից հետո Փաշինյանին աջակցող որոշակի ընտրազանգվածի առկայությունը։

4.     Ռեստորանային-խնջույքային կյանքի՝ շատ արագ վերսկսումը։ Կորստի գաղափարի անլիարժեքությունը։

5.     Ամբողջականությունը կորցրած Հայաստան և հայ ժողովուրդ. ամեն բնակավայր ապրում է իր կյանքով, իր հոգսերով ու չի ընկալում պետությունը՝ որպես ամբողջություն։

6.     Կառավարման համակարգի լիակատար փլուզումը։

Ցանկացած պետություն, եթե տեսնի իր հակառակորդի մոտ նման վիճակ, կշտապի օգտվել։ Նույնիսկ բարեկամ պետություններն են օգտվում այլ պետության անօգնականությունից, էլ ուր մնաց՝ հակառակորդը։

Մենք նեկրոֆիլի համառությամբ 7 ամիս է՝ պատմության հին էջում ենք մնացել, որտեղ պարտություն է, աղետ, ողբերգություն։ Եվ դեռ քննարկում ենք հնարավորությունը՝ վստահության քվե տալու մեր այդ էջին՝ դրանով բացելով նոր աղետների դուռը։

Հայաստանում կա կենսունակ մեկ բանաձև՝ Արժանապատիվ խաղաղությունը։ Մնացած բոլորը ձևակերպումները տանում են դեպի պատերազմ ու նվաստացում։ Հայաստանի գալիք քաղաքական պետական էլիտաները պետք է ձևավորվեն այս գաղափարի տակ։ Մնացածը կամ «սպիտակ դրոշ» է կամ գավառական հայրենասիրություն։ Արժանապատիվ խաղաղության հասնելու ճանապարհը Հայաստանում նոր իշխանության ձևավորումն է։ Իշխանություն, որը երկրի ներսում և բոլոր հարևանների ու դաշնակիցների հետ հարաբերությունների տրամաբանության մեջ կբացի նոր էջ։ Սա ընտրություն չէ անձերի, կուսակցությունների և նույնիսկ ծրագրերի միջև։ Սա ձայնի «տասովշիկների» և թիմային կապվածության ընտրություն չէ։ Սա պետության լինելու կամ չլինելու ընտրություն է։ Երկրում տագնապի աստիճանը թույլ է։ Հարյուր-հազարներով սա չենք գիտակցում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանը մշակույթ է, նրա սահմանները նրա մշակութային սահմաններն են. հնագետ Լևոն Մկրտչյան

Հաջորդ գրառումը

Google-ի, Facebook-ի, Nextdoor-ի, Peloton-ի նորությունների շուրջ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Չպետք է թույլ տալ 96-ի կրկնությունը. Ռուբեն Հակոբյան

01/06/2026
Նորություններ

Գուրգեն Արսենյանի «արձակուրդը» ընդհատվել է, շտապ վերադարձել է Մոսկվա. 168.am

01/06/2026
Նորություններ

Եթե Ալենը ճիշտ է ասում, բա դավաճանությունը էլ պոզով ու պոչո՞վ է լինում… Արա Պողոսյան

01/06/2026
Նորություններ

Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է ՔՊ պահանջով․ Գեղամ Մանուկյան

01/06/2026
Հաջորդ գրառումը

Google-ի, Facebook-ի, Nextdoor-ի, Peloton-ի նորությունների շուրջ

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
Նորություններ

Զզվելի կեղծիք է տարբեր արևմտյան լրատվամիջոցներով տարածվում, Փաշինյանի աջակիցներն էլ Ադրբեջանում աշխարհով մեկ են եղել. Տաթևիկ Հայրապետյան

01/06/2026

Ուրեմն արդեն քանի օր է, ինչ «Հարցումների ամփոփում և ընտրությունների վերլուծություն Եվրոպայում» կոչվող «Europe Elects» աղբյուրը՝ հղում անելով «Breavis»-ի հարցումներին,...

ԿարդալDetails
Նորություններ

Ահա, թե ինչի՞ համար է Նիկոլ Փաշինյանը այսօր շնորհակալություն հայտնել ՌԴ նախագահ Պուտինին. Հակոբ Բադալյան

01/06/2026

ՌԴ նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին Հայաստանի կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախատյաց Նիկոլ Փաշինյանը պետք է ստանա ոչ թե քվե, այլ՝ խստագույն պատիժ. Ստեփան Հասան-Ջալալյան

01/06/2026

• Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրոք՝ 2020թ. հուլիսին, ընդունված և հրապարակված ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությամբ, • 2021թ. հունիսի 20-ին ՀՀ Ազգային...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական