Երկու օր առաջ թուրք քաղաքական գործչի «Գորշ գայլերի» ժեստը այսօր փորձում են խամրեցնել մի լուրի ստուգմամբ, որի հեղինակը ռոքի ժեստը շփոթել է գորշ գայլերի հետ։
FIP-ը կրկին իր ընտրովի «փաստ ստուգմամբ» թուլացնում է Հայաստանում Թուրքիայի հանդեպ զգոնությունը
Ապրիլի 24-ին Թուրքիայի «Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Ուգյուր Գուզելը Երևանի Հանրապետության հրապարակում ցույց է տվել թուրք ազգայնականների՝ ցեղասպանությունը ժխտող «Գորշ գայլերի» նշանը, լուսանկարել է դա և հրապարակել սոցիալական ցանցերում։
Այսօր՝ ապրիլի 26-ին, FIP.am-ը ընտրել է ստուգելու Երկիր թերթում հրապարակված մի նյութ, որտեղ հեղինակը Հանրապետության հրապարակում համերգի ժամանակ
ռոքի նշանը շփոթել է «Գորշ գայլերի» նշանի հետ և ներկայացրել, թե ներկաները ցույց են տվել նույն այդ նշանը։
Սակայն FIP-ի այս ընտրությունը կրկին այն տպավորությունն է ստեղծում, թե խնդիրը Թուրքիայի կողմից ագրեսիվ կամ սադրիչ վարքագիծը չէ, այլ հայկական լրատվամիջոցների սխալներն ու կեղծ լուրերը։
Եզրահանգում․
Հանրային շահի տեսանկյունից առավել կարևոր է արձանագրել հետևյալ փաստը․ Երևանի Հանրապետության հրապարակում թուրք գործիչը ցուցադրել է «Գորշ գայլերի» նշանը՝ այն էլ իշխանության կողմից հռչակվող «խաղաղության դարաշրջանի» ֆոնին։
Սա հանրային ուշադրության արժանի իրողություն է, սակայն FIP-ի կատարած ընտրության հետևանքով թեման խամրում է, իսկ իրական լուրը՝ վարկաբեկվում։
Փաստերի ստուգման հարթակների ստուգման հարթակ
Քանի որ Ստեփանակերտի Սուրբ Հովանու եկեղեցին ավերելը ծիծիլիոներորդ անգամ ի ցույց դրեց, որ Ալիևի հետ խաղաղություն հնարավոր է միայն կալանավորված Ալիևով, խորհուրդս է, որ բոլոր լրատվամիջոցները զգույշ լինեն եկեղեցու քանդման մասին լուրեր հապշտապ տարածելուց։
Դա կլինի նոր տարվա նվեր FIP-ին՝ մեր ցեղասպանության իրականացման նպատակին։
Հովհաննես Իշխանյան, վավերագրող








