Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ave Nikol, մեռնել ցանկացողներն ընտրում են քեզ․ Աղասի Ենոքյան. «168 ժամ»

04/05/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը «168 ժամ»-ում գրել է․

«Որքան էլ անսուրբ հնչի, բայց մեր ամենամեծ կորուստը հազարավոր ջահելների, ըստ էության՝ մի ամբողջ սերնդի կորուստը չէ։ Նաև Հայրենիքի մի մեծ հատվածի կորուստը չէ։Ամենամեծ կորուստը մի հսկայական զանգվածի մոտ կյանքի զգացման կորուստն է, ինչի պատճառով մեր պարտությունը չի ավարտվել. Նիկոլը շարունակում է մարդկանց զոհել և Հայրենիքը հանձնել։ 5000 զոհերն ու 10000 քառ. կմ հանձնելը նրանց համար դաս չէ, այս մարդկանց համար կարևորն այն է, որ նախկինները չգան։

Սրանք պարզապես ինքնասպաններ չեն, որոնք տեսնում են, թե ինչպես է Նիկոլն իրենց տարել, տանում և տանելու մահվան, դա իրենց համար երկրորդական է։ Այս մարդիկ մարդասպաններ են, քանի որ ունեն քվեի իրավունք, և այդ իրավունքով պնդելու են, որ Նիկոլը մեզ էլ տանի կործանման։

Նիկոլի ընտրազանգվածը համասեռ չէ, այն կազմված է երկու անհավասար խմբից։ Առաջին, առավել ագրեսիվ, բայց փոքր խումբը կազմում են ուսապարկերը և նրանց կից ցելոֆանե տոպրակները։ Այս մարդիկ շատ լավ են հասկանում, թե ինչքան հանցանքներ են գործել, և երկիրը նիկոլաթափելու դեպքում իրենք հայտնվելու են բանտում։ Նրանց շահերից է բխում երկրի կործանումը, քանի որ, եթե չլինի Հայաստանը, նրանց դատապարտող էլ չի լինի։ Նրանք գիտակցաբար են տանում երկիրը փլուզման, որպեսզի պատասխան չտան իրենց գործած ավերի ու հանցանքների համար։

Ավելի զանգվածային է երկրորդ խումբը՝ Հայաստանի այն բնակիչները, որոնք քնում են, արթնանում են և ապրում են «Նիկոլը լավ է արել, որ Շուշին հանձնել է, բա որ նախկինները դղյակներ են կառուցե՞լ» մանթրայի տակ։ Նրանք մտածելու կարիք էլ չունեն, դա իրենց փոխարեն անում է Հովիկ Աղազարյանը, իսկ յութուբյան իշխանամերձ աղբանոցային TV կոչվածի ռեժիսորն էլ ամեն ինչ անում է, որ սրանք չզգան իրենց շուրջ իրենց մահվան շունչը, բայց փոխարենը՝ ցանկանան սատկացնել նախկիններին։

Շատ դժվար է պատկերացնել, թե նախընտրական քարոզչության ժամանակ ինչ կարելի է անել սրանց հետ։ Հիմնական լրատվամիջոցներից, որից սրանք օգտվում են, Հ1-ն է, պետական վերահսկողության տակ գտնվող այլ մեդիաները, որտեղ ոչ նիկոլական մտքերն արգելված են։ Բայց նաև չի կարելի սրանց անտեսել, քանի որ մեզ մահվան տանողներն իրենք են։

Բայց մի բան հաստատ կարելի է ասել՝ ապագային ուղղված նիկոլական  մեսիջները սրանց համար չեն։ Սրանք թքած ունեն ՝ ապագա կա՞, թե՞ չկա, իրենց լիովին բավարարում է սեփական ժեխական ներկան, հպարտ են յութուբյան աղբանոցային TV կոչվածների լրատվությամբ, թե ինչպես Նիկոլը գոռաց Բայդենի վրա ու սատկացրեց Ալիևին… Սրանք սարսափած հետևում են, որ հանկարծ հարևանը 87թ. Opel-ը չփոխանակի 91թ. Toyota-ի հետ, քանի որ ինչ-որ մեկի կյանքի բարելավումն իրենց համար համարժեք է նախկինների վերադարձի կատաստրոֆային»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Արցախում «Իշխանություն» ֆիլմը ցուցադրելու հնարավորություն չունեն»․ Մհեր Մկրտչյան

Հաջորդ գրառումը

Իշխանությունը հետևողականորեն էրոզիայի է ենթարկել պետական կառուցակարգը․ «Փաստ»

Համանման Հոդվածներ

Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026
Նորություններ

Սամվել Կարապետյանը ևս 3 ամիս կմնա տնային կալանքի տակ

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր. Մայր Աթոռի հորդորը՝ Արդարադատության նախարարությանը

17/04/2026
Նորություններ

ԱԺ քառօրյան՝ ուղիղ

17/04/2026
Հաջորդ գրառումը

Իշխանությունը հետևողականորեն էրոզիայի է ենթարկել պետական կառուցակարգը․ «Փաստ»

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական