Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

9,5 ամիս Արթուրի դին «պահել են» Մեծամորի դիահերձարանում այնքան, մինչև անճանաչելի է դարձել

04/09/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ֆեյսբուքյան օգտատեր Արամ Գևորգյանը ներկայացրել է լեյտենանտ Արթուր Օհանջանյանի մահվան և դիակի պահման հանգամանքները՝ նշելով, որ դիակը 9,5 ամիս պահել են, մինչև որ անճանաչելի է դարձել։ Նա մասնավորապես գրել է․

«Լեյտենանտ Արթուր Օհանջանյանն է։ Արթուրի դեպքի մասին դեռ օրեր առաջ էի ասել, որ գրելու եմ, բայց մի քանի ճշտելու բան կար։ Եվ հիմա ամեն ինչ պարզ է.. Արթուրը Հադրութի շրջանի Ազոխ գյուղից էր։ 2 տարեկան էլ չկար, երբ նրա հայրը զոհվեց Արցախյան առաջին պատերազմում, 1994 թ հունվարի 7 ին։

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ավարտելուց հետո Արթուրը ծառայության է անցնում ՊԲ-ում։ Առաջին օրից մասնակցել է պատերազմին։ Հադրութի անկումից հետո զորքի մի մասը Վարանդայից (Ֆիզուլի) տեղափոխում է Մարտունի 2։ Նոյեմբերի 3-ին, դիպուկահարի կրակոցից Մարտունու պաշտպանական շրջանի «Ըլբալի» տեղմասում զոհվում է Արթուրը…Նոյեմբերի 2-ից արդեն Արթուրի հարազատները նրանից լուր չունեին, այնինչ Արթուրի դին լրիվ ճանաչելի վիճակով նոյեմբերի 6-ից եղել է դիահերձարանում, գրպաններում՝ անձնագիր, վարորդական իրավունք, բանկի քարտ։ Դեպքին ականատես եղած զինվորներն ասել են, որ Արթուրը զոհվել է։ Կինն ու հարազատները նրան փնտրել են բոլոր դիահերձարաններում։ Բոլոր տեղերում ասել են, որ նման անուն, ազգանունով մարդ չկա իրենց մոտ…

Արթուրի 6-ամյա որդուց ԴՆԹ անալիզ են վերցնում 2020 թվականի նոյեմբերի 25-ին, 2021 թվականի օգոստոսի 18 զանգում ասում են, որ համընկում կա… Օգոստոսի 22-ին՝ 9,5 ամիս անց, Արթուրի դին հողին են հանձնում Ստեփանակերտում, այնինչ նա ճանաչելի ու իդենտիֆիկացված է եղել զոհվելու հաջորդ իսկ օրը։

9,5 ամիս Արթուրի դին «պահել» են Մեծամորի դիահերձարանում այնքան, մինչև անճանաչելի է դարձել։ Ես տեսել եմ դիահերձարանում նոյեմբերի 6-ին քննիչի արած լուսանկարը։ Արթուրը լիովին ճանաչելի էր։ 9,5 ամիս անց էս տղուն հուղարկավորեցին փակ դագաղով։ Տղերքի մարմիններն ամիսներով պահեցին սառնարաններում, որպեսզի նիկոլի ասած 4000 զոհերի թիվը հանկարծ չանցնի…Արթուրի կինն ու 2 որդիները՝ 6 ու 3 տարեկան, այսօր բնակվում են Ստեփանակերտի հյուրանոցներից մեկում՝ տեղահանվածի կարգավիճակով, քանի որ Արցախի անվտանգության երաշխավորները թուրքին են հանձնել նրանց Ազոխի տունը։ Անհայրենիք «մարդիկ» Արթուրի կնոջն ու երեխաներին զրկեցին ամուսնուց ու հորից, ամիսներով սառնարաններում պահեցին նրա դին ու ի վերջո զրկեցին նաև մարդավայել վերջին հրաժեշտ տալու հնարավորությունից…Արթուրը 28 տարեկան էր»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Աֆղանստանում անկանոն հրաձգության հետևանքով զոհվածների և վիրավորների թիվը գերազանցել է 70-ը

Հաջորդ գրառումը

Կիևը հայտարարել է, որ 2021թ․ Javelin համալիրների խմբաքանակ կստանա Վաշինգտոնից

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Զանգը հնչեց… հիմա հերթը հայ ընտրողինն է. Արթուր Խաչիկյան

30/05/2026
Նորություններ

«ՀայաՔվե»-ի անդամը դիմում է ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման փաստի առնչությամբ

30/05/2026
Նորություններ

ՀՀ իշխանությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ներկայացրել են զգալի չափերի հարկային պահանջներ. «Հրապարակ»

30/05/2026
Նորություններ

Ամառն ուշանում է. ջերմաստիճանը կնվազի

30/05/2026
Հաջորդ գրառումը

Կիևը հայտարարել է, որ 2021թ․ Javelin համալիրների խմբաքանակ կստանա Վաշինգտոնից

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական