Ուրբաթ, Հունիսի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

48 օր գերության մեջ. Վալերի Պողոսյանի պատմությունը․ Hetq.am

21/07/2021
- Տեղական

Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի բնակիչ 66-ամյա Վալերի Պողոսյանը հոկտեմբերի 27-ին ադրբեջանցի զինծառայողների կողմից գերեվարվել էր։ Նա չէր հասցրել դուրս գալ գյուղից: Վալերի Պողոսյանը 2020 թ.-ի դեկտեմբերի 14-ին Հայաստան վերադարձած գերիների 44 հոգանոց խմբի մեջ էր: Նա գերության մեջ  մնացել էր 48 օր, գրում է Hetq.am–ը։ 

Ավետարանոց գյուղը 2020 թվականի հոկտեմբերի 27-ին ամբողջությամբ անցել է ադրբեջանական վերահսկողության տակ, գյուղում մնացել էր 8 քաղաքացիական անձ, որոնցից 7-ը գերեվարվել է, գյուղի տարբեր հատվածներից, մեկին հաջողվել է փախչել, մեկը՝ Բորիս Բաղդասարյանը սպանվել ու գլխատվել է, նրա աճյունը ապրիլի 1-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ, գյուղապետ Սմբատ Մադաթյանի օգնությամբ տարհանվել է։ Գերությունից վերադարձել են 3-ը, 1-ը գերության մեջ մահացել է, 2-ի ճակատագիրը մինչ օրս անհայտ է:

Հոկտեմբերի 27-ին գյուղում թեժ մարտեր են եղել, մի քանի ժամվա ընթացքում գյուղի բնակիչները արագ լքել են Ավետարանոցը, Վալերի Պողոսյանը գյուղի փողոցներից մեկում տեսել է սպանված Բորիս Բաղդասարյանի դին, հասկացել է, որ ադրբեջանցիներն արդեն գյուղում են: Վալերի Պողոսյանը գյուղի անտառներով որոշել է փախչել, դուրս գալ գյուղից, քանի որ տեսել է` գյուղում այլևս ոչ ոք չի մնացել: Նրա պատմելով` 100-150 մետր է մնացել գյուղից դուրս գալուն, երբ ադրբեջանցիները նրան նկատել, շրջապատել են ու գերի վերցրել: 

«Գնում էի, հետ-հետ նայում, որ տեսնեմ, հո հետևիցս մարդ չկա, մեկ էլ մի պահ հետ նայեցի, տեսա մեկը հետևում ավտոմատով կանգնած է, ասեցի վերջ, շուռ եկա, որ փախչեմ, մի 5 մետր վազեցի, տեսա առջևիցս էլ մի քանի հոգի կա, վերջ էլ փախչելու տեղ չկա, ասեցի լավ, խփի, խփում ես, խփի, ավելի լավ ա խփեր, քան գերի ընկնեի»,- պատմում է նա: Վալերիի ձեռքին այդ պահին զենք չի եղել:

Նա պատմում է, որ գյուղի վերևում էլ տեղակայված է եղել ադրբեջանական բազան: Ադրբեջանցիները ասել են, որ կանանց, ծերերին ու երեխաներին չեն վնասում, ու Վալերին պիտի գնա իրենց հետ: 

Այդ գիշեր նրան տարել են անտառ, նա մնացել է Ավետարանոց գյուղի անտառներում այնտեղ տեսել է նաև համագյուղացիներ Մաքսիմ Գրիգորյանին և Կարեն Պետրոսյանին: 

Նրանց աչքերը կապված են եղել, ասում է, որ համագյուղացիների հետ խոսել գրեթե չի ստացվել, ադրբեջանցիները զգուշացրել են, որ եթե հայերեն ինչ-որ բան խոսեն, կգնդակահարեն: 

Վալերի Պողոսյանը մինչ 1988 թվականն ապրել է Բաքվում, ադրբեջաներեն լավ գիտի, ու ադրբեջանցիների հետ իրենց լեզվով է հաղորդակցվել:

Հաջորդ օրը, երբ նրանց տարել են մեքենա նստեցնելու, Կարենի ոտքերը ջղաձգված են եղել ու չի կարողացել քայլել, Վալերին ու Մաքսիմը նրան գրկած են տարել: Ադրբեջանցիներն ասել են, որ ուզում են սպանել Կարենին, քանի որ քայլել չի կարողացել ու հետևաբար նրանք դանդաղ են շարժվել, Վալերին խնդրել է չկրակել: Ադրբեջանական «Ուրալ»-ի մոտ նրանք հանդիպել են մյուս համագյուղացիներին` Սեդրակ Պետրոսյանին, Արեգա Շահգելդյանին ու նրա ամուսնուն՝ Էդուարդ Շահգելդյանին: Ասում է`  թեև այդ ժամանակ աչքերը փակ են եղել` ձայներից ճանաչել է նրանց:

Մեքենայում անընդհատ ծեծել են նրանց, ասում է` ոտքերով այնպես էին խփում, ասես գնդակի հարվածելիս լինեին:

Մոտ 10 օր եղել են մի բանտում, որտեղ նրանց անընդհատ հարցաքննել են: Ասում է, այնտեղ մահճակալ, աթոռ էլ չկար, միայն դատարկ խուց էր, որտեղ տեսախցիկ էր տեղադրված: Քնել են հատակին: Վալերին չգիտի, թե այդ ինչ տեղ էր, քանի որ ամբողջ ընթացքում փակ են եղել բոլորի աչքերը, ենթադրում է, որ ԱԱԾ-ի բանտն է եղել ու Բաքվից հեռու չի եղել այդ վայրը, քանի որ երբ տեղափոխել են Բաքվի բանտ, կարճ ժամանակ են գնացել: Այդտեղ նա մնացել է մոտ մեկ ամիս: 

Բաքվի բանտում Վալերին, Մաքսիմն ու Կարենը եղել են նույն խցում, երկրորդ օրը Կարենին տարել են ու Վալերին նրան այլևս չի տեսել: Մի քանի օր անց էլ տարել են Մաքսիմին: Վալերին դրանից հետո մինչ օրս համագյուղացիներից ոչ մի լուր չունի: 

Նրա պատմելով` Բաքվում իրենց շատ չեն տանջել, հիմնականում առաջին բանտում են ծեծել: Վալերիին ասել են, որ հայերին հայհոյի, ինքը հրաժարվել է, ադրբեջանցիներից մեկը անընդհատ հարվածել է գլխին:

Դեկտեմբերի 14-ին եկել ու ասել են, որ նրան բաց են թողնում, դրանից մի օր առաջ արդեն Վալերին խցում մենակ է եղել: Գերության մեջ մահացել է նաև համագյուղացի Էդուարդ Շահգելդյանը, իսկ նրա կնոջը՝ Արեգա Շահգելդյանին, բաց են թողել: Վալերին չի հավատացել, որ իրեն ազատում են, մտածել է, որ ավելի շատ կմնա գերության մեջ:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Նախորդ գրառումը

Ավարտվել են Պուտինի ու Ալիևի բանակցությունները

Հաջորդ գրառումը

Ալիեւն ու Պուտինը հանդիպման ընթացքում աննշան տեղ են հատկացրել Արցախին առնչվող հարցին

Համանման Հոդվածներ

Նորություններ

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին. ՀՀ ՆԳՆ

25/06/2026
Նորություններ

Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը

24/06/2026
Նորություններ

Իրավապահները խուզարկում են Իշխան Սաղաթելյանի բնակարանը

23/06/2026
Նորություններ

Ռուս դիվանագետները ծաղիկներ են խոնարհել Հաղթանակի զբուսայգու Անմար կրակի մոտ

22/06/2026
Հաջորդ գրառումը

Ալիեւն ու Պուտինը հանդիպման ընթացքում աննշան տեղ են հատկացրել Արցախին առնչվող հարցին

Լրահոս

Քըլըչը շնորհավորել է Ռուբինյանին

26/06/2026

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի պաշտոնում թեկնածության համար։  «Շնորհավորում եմ Թուրքիա-Հայաստան...

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026

Թող թույլ տրվի ինձ զգաստ մտածող ու դեռ չկաշառված գործընկերներիս եւ առհասարակ մեր ժողովրդի ողջամիտ խավին խորհուրդ տալ, որ դադարեն...

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026

Մտածել, որ Հայաստանի ընտրությունների արդյունքը կապ չունի արտաքին աշխարհում կատարվող գործընթացների հետ,ու որ Հայաստանի ընտրողն է ամեն բան վճռում, իհարկե...

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026

Վատառողջ է վիճակը, երբ համազգային համարում վայելող որեւէ վերաքննիչ համակարգ բացակայ է Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովի համապետական ընտրութիւնները տեղի ունեցան...

ԱՄՆ-ի հետ բանակցողի խորհրդանշական կրծքանշանը

26/06/2026

Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը համարվում է Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ տարվող բանակցությունների գլխավոր համակարգողներից եւ բանակցային գործընթացի առանցքային դեմքերից մեկը: Նա Իրանի...

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026

Իրան-ԱՄՆ քառակողմ հանդիպումը, որին մասնակցում էին նաեւ պակիստանցի եւ քաթարցի միջնորդները, 80 րոպե տեւած բանակցություններից հետո ընդհատվել է՝ որոշ հարցերի...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական