3 տարի առաջ՝ 2023թվականի փետրվարի 2-ին, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել Տավուշի մարզի պետական հանրակրթական դպրոցներում աշխատող ուսուցիչների և ուսուցչի օգնականների թվի վերաբերյալ։
Տավուշի մարզպետարանից հայտնել էին, որ մարզի հանրակրթական դպրոցներում աշխատում է 1830 ուսուցիչ և 218 ուսուցչի օգնական։
2025-2026 ուսումնական տարում Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում աշխատում էր 1582 ուսուցիչ և 161 ուսուցչի օգնական։
Անցած 3 տարում մարզի հանրակրթական դպրոցների ուսուցիչների թվաքանակը նվազել է 248-ով, ուսուցչի օգնականներինը՝ 57-ով։
Տավուշցի լրագրող՝ Ոսկան Սարգսյան








