Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

2019-ից սկսել ենք թալանի «գորդյան հանգույցն» արձակելուն ուղղված համակարգ ձևավորել. Փաշինյան

15/04/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պետք է խոստովանեմ, որ թալանվածը հետ բերելու, հանցագործներին պատժելու հեղափոխական օրակարգը մոռացության մատնելը մեր հասցեին ամենահաճախ հնչող մեղադրանքն է: Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 15-ի նիստին ասաց Փաշինյանը՝ անդրադառնալով այն քննադատություններին, թե գործող կառավարությունը հեղափոխությամբ եկավ իշխանության և մոռացավ թալանածը հետ բերելու մասին:

«Կտրականապես մերժում եմ այդ քննադատությունը հետևյալ պատճառաբանությամբ. 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը, այո՛, տվել է թալանվածը հետ բերելու, հանցագործներին պատժելու խոստում, բայց հեղափոխությունը և անձամբ ես, խոստացել ենք նաև, որ հեղափոխության հաղթանակից հետո Հայաստանում վենդետաներ չեն լինելու, որ Հայաստանը լինելու է օրենքի և իրավունքի գերակայության երկիր: Ուրեմն ինչպես էինք համատեղելու, թվում է, իրար հակասող օրակարգերը:

Իրականում օրակարգերն իրար չեն հակասում, և մենք հենց այդ օրակարգերի իրակցմամբ ենք զբաղված եղել և շարունակում ենք դրանվ զբաղվել, այն է՝ բացառել վենդետաները, վերադարձնել թալանվածը, պատժել հանցագործներին և ՀՀ-ն չդարձնել «բեսպրեդելի» սև խորշ աշխարհի քարտեզի վրա, այլ ընդհակառակը՝ օրենքի գերակայությունը դարձնել անշրջելի և ինստիտուցիոնալ»,- ասաց նա:

Ըստ վարչապետի՝ այս գործընթացում խնդիր է այն, որ թալանվածը պահեստավորված չէ մի կոնկրետ հասցեում, այլ տեղաբաշխված է տարբեր տեղերում, տարբեր ձևերով. երբեմն դա Հայաստանում է, երբեմն՝ արտերկրում, երբեմն հայտնի անձանց անունով է, երբեմն՝ դրածո անձանց, երբեմն անշարժ գույք է, երբեմն՝ գումար, երբեմն՝ արվեստի գործ, երբեմն՝ բաժնետոմս…: Իսկ այս համատեքստում ի՞նչ է արել Կառավարությունը:

«2019-ից սկսել ենք թալանի «գորդյան հանգույցն արձակելուն» ուղղված համակարգ ձևավորել: Այս գործն արել ենք հետևողականորեն ու սկզբունքորեն: Այս գործը հետևողականորեն շարունակել ենք, քովիդի, համավարակի, պատերազմի, հետպատերազմյան ճգնաժամի, տարածաշրջանային էսկալացիաների, համակարգային թալանի դիրքերից հանդես եկող քաղաքական ուժերի դիմադրության, աշխարհակարգի փլուզման, Հայաստանի ժողովրդավարական իմիջը միջազգայնորեն պահպանելու կենսական անհրաժեշտության պայմաններում՝ զուգահեռ տնտեսությունն աճեցնելով աննախադեպ չափերով՝ 43,5 տոկոսով»,- ասաց նա:

Infoport.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինչո՞ւ օրակարգում հայտնվեց Հայոց ցեղասպանության հարցը. Արա Այվազյան

Հաջորդ գրառումը

Վանսը պատասխանել է Զելենսկու քննադատությանը. անհեթեթ է ասել, որ մենք ինչ-որ կերպ ռուսների կողմն ենք

Համանման Հոդվածներ

Նորություններ

Խաղաղության խոստումներ և ատելության լեզու. Ադրբեջանի երկակի քաղաքականությունը

29/10/2025
Նորություններ

Հովհաննավանքը դարձել է հակաեկեղեցական որջ. Սուրեն Սուրենյանց

29/10/2025
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Մասյացոտնի թեմի հոգևոր սպասավորների հետ

29/10/2025
Նորություններ

Վախենում է, գիտի, որ իրավիճակը վերջնախաղային է. Վլադիմիր Մարտիրոսյան

29/10/2025
Հաջորդ գրառումը

Վանսը պատասխանել է Զելենսկու քննադատությանը. անհեթեթ է ասել, որ մենք ինչ-որ կերպ ռուսների կողմն ենք

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական