Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

20-ամյա քաղաքացու դին դուրս է բերվել ջրավազանից

Սեպտեմբերի 5-ին, ժամը 10:59-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարենիս գյուղի ավազահանքի մոտակա ջրավազանում դի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները ջրավազանից դուրս են բերել Լ․ Ե․-ի (ծնված 2002 թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: