Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

2 տեղամասում նիստն ուշացել է, 3-ում՝ խախտում եղել. ինչ իրավիճակ է Գյումրիում և Փարաքարում՝ 9:30-ի դրությամբ

30/03/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Անկախ դիտորդ» դաշինքը շրջիկ դիտորդական առաքելություն է իրականացնում Փարաքար և Գյումրի համայնքներում շրջիկ խմբերի միջոցով, որոնք հետևում են ինչպես տեղամասային կենտրոններրում և մատույցներում, այնպես էլ 2 համայնքներում տիրող իրավիճակին և ընտրությունների հետ կապված իրադարձություններին:

Հրապարակած հաղորդագրության մեջ դաշինքը նշում է, որ առաքելության դիտորդները առավոտյան 7:00-8:00 ժամանակահատվածում դիտարկել են Գյումրիում թվով  և Փարաքարում տեղամասային ընտրական հանձնաժողովներում իրականացվող նախապատրաստական նիստը և տեղամասերի բացումը ընտրողների համար:

Ժամը 9։30-ի դրությամբ դիտորդներն այցելել են 32 տեղամաս, որից 25-ը՝ Գյումրիում, 7-ը՝ Փարաքարում։

Դիտարկված տեղամասերում հանձնաժողովի առավոտյան նիստը անցել է առանց միջադեպերի:

Հանձնաժողովի նիստը 2 տեղամասերում սկսվել է ուշացած, 3 տեղամասերում արձանագրվել են ընթացակարգային խախտումներ, որոնք վերաբերել են անհրաժեշտ գործողությունների հերթականությունը: Մեկ տեղամասում հնարավոր չի եղել դիտարկել հանձնաժողովի անդամների գործառույթների վիճակահանությունը՝ ՏԸՀ անդամների պնդմամբ այն իրականացվել և արձանագրվել էր նախորդ օրը:

Գյումրիի մեկ տեղամասում անբավարար է համարվել քվեարկության սենյակի տարածքը քվեարկությունը կազմակերպելու համար, ևս մեկում լուսավորությունը՝ հանձնաժողովի աշխատանքի և քվեարկության համար: Նշենք, որ քվեախցիկների հատվածում բավարար լուսավորության բացակայությունը կարող է հանգեցնել թույլ տեսողությամբ անձանց կողմից բաց քվեարկության:

Բացառությամբ մեկ տեղամասի, որում առհասարակ նիստին ներկա չէին քաղաքական ուժերի վստահված անձինք, մյուսներում վերահսկողությունը իրականացնում էին մեկից ավելի կուսակցությունների վստահված անձինք:

Դիտարկված հանձնաժողովներից միայն մեկում տեղամասը բացվել է ընտրողների համար 8:00-ից ուշ:

Նշված տեղամասերից 7-ում տարածքն անբավարար է ընտրողների և քվեասենյակում գտնվելու իրավունք ունեցող անձանց համար։ Քվեասենյակի լուսավորությունն անբավարար է 6 տեղամասում և քվեախցիկի լուսավորությունն անբավարար է 4-ում։ Քվեախցիկի դիրքը խնդրահարույց էր Գյումրիի մեկ տեղամասում և, հանձնաժողովի նախագահի ուշադրությունը գրավելուց հետո, քվեախցիկների դիրքը փոխվել է։ Կահավորումն ընդհանուր առմամբ անհարմար է գնահատվել 2 տեղամասում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Էն, ինչ որ Գյումրիում լարվածություն եղավ ու կա ու շարունակվում է, միայն ՔՊ-ի կողմից է. Մարտուն Գրիգորյան

Հաջորդ գրառումը

Քպ-ն կդիմի դատարան զրպարտող հայտարարությունների մասով. Վահագն Ալեքսանյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ինչո՞ւ Ձեր՝ դասախոս եղած ժամանակ որևէ ՀՀԿ-ականի երեխա Ձեր ընդդիմադիր դասախոսությունները չի նկարել և չի փոխանցել ռեկտորին. հարց Արայիկ Հարությունյանին

29/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը փոխել է եկեղեցու փականը և խոչընդոտում է մյուս քահանաների մուտքը եկեղեցի

29/10/2025
Նորություններ

Ինտենսիվ շփումները բոլոր հարցերի շուրջ են. Արայիկ Հարությունյանը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին

29/10/2025
Նորություններ

Մենք խոսքի համար չենք կալանավորում. գործադիրը կալանավորելու որևէ գործառույթ չունի. Արայիկ Հարությունյան

29/10/2025
Հաջորդ գրառումը

Քպ-ն կդիմի դատարան զրպարտող հայտարարությունների մասով. Վահագն Ալեքսանյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական