2 զինծառայողները դուրս են բերվել 9 օրվա շրջափակումից

20

9 օր շրջափակման մեջ գտնված կապիտան Արտյոմ Գևորգյանին և կրտսեր սերժանտ Արման Փիլոսյանին հաջողվել է դուրս բերել շրջափակումից:

Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:

Ադրբեջանցիներն իրենք են տեսանյութեր տարածել, թե ինչպես են խոշտանգում, մասնատում, անարգում հայ գերիներին։