Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն երկրի իշխանություններին կոչ է արել Ադրբեջանի դեմ քայլեր ձեռնարկել՝ Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող սպառնալիքի ֆոնին:
«Ադրբեջանը մեծացնում է սադրանքները Հայաստանի դեմ: 20 հազար ադրբեջանցի զինծառայողներ գտնվում են Հայաստանի հետ սահմանին: Ե՞րբ ենք մենք բառերի դիվանագիտությունից անցնելու գործերի դիվանագիտության»,- ասել է Լարշեն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիան Ադրբեջանին կոչ էր արել անհապաղ լքել Հայաստանի ինքնիշխան տարածքը: