Ձերբակալվել է «Կամք» նախաձեռնության ղեկավար և ակտիվիստ Վահագն Չախալյանը։
Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
««Սրբազան պայքար» անվանումով շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթով քննիչի միջնորդության հիման վրա կայացված դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419–րդ հոդվածի 1–ին մասով և 43-308–րդ հոդվածի 1–ին մասով քրեական հետապնդում է հարուցվել Վահագն Չախալյանի նկատմամբ։
Վերջինս ձերբակալվել է՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար դատարան ներկայացնելու նպատակով»,- նշում է Ավդալյանը։