Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քյարամյանը սպառնացել է Սարգսին. «ընտանիքդ պետք ա վառել հրապարակում». Հրապարակ

27/03/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանի օգտին լրտեսության խիստ կասկածելի մեղադրանքով 18 տարվա ազատազրկման դատապարտված Սարգիս Գալստյանի կինը՝ Մարգարիտա Շահնազարյանը, սպասողական վիճակում է։ Փետրվարի 20-ին Վերաքննիչ դատարանը մերժել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի բողոքը եւ անփոփոխ է թողել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, բայց մինչ օրս պաշտպանական կողմը վերաքննիչ դատարանի որոշումը չունի։ 

«Սպասում ենք վերաքննիչի որոշման տեքստին, որ դիմենք Վճռաբեկ դատարան, բայց որոշումն ուշացնում են։ Երեւի իրենց կարդացած որոշումը չեն կարողանում ձեւակերպել, գիտեն, որ հասնելու ենք Եվրադատարան»,- ասում է Մարգարիտա Շահնազարյանը։ 

Ինչպես հայտնի է, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի նախկին տնօրեն, պետական այլ պաշտոններ զբաղեցրած Սարգիս Գալստյանին դատապարտել են ստալինյան ոճով՝ մեկ կորզված ցուցմունքի հիման վրա, եւ այդ մեկ ցուցմունքը հենց նա է տվել իր դեմ, երբ քննիչները սպառնացել են «փակել կնոջը»։ ԱԱԾ-ում Սարգիս Գալստյանի համար նույնիսկ լրտեսական անուն են մոգոնել՝ Սարխան, օգտագործելով Գալստյանի ֆեյսբուքյան պրոֆիլի «նիկնեյմը», որը նշանակում է սարերի իշխան։

Մարգարիտան հիշում է՝ քննիչն ասել է Սարգսին. եթե խղճում ես կնոջդ, ստորագրի, թե չէ նրան էլ ենք փակելու։ «Դատարանում իր վերջին խոսքում ամուսինս պատմել է նորից, թե ոնց են իրեն ստիպել առանց ակնոց, իսկ նա +4 տեսողություն ունի, ինչ-որ տեքստ գրել, ոնց են սպառնացել, ասելով՝ եթե խղճում ես կնոջդ, ստորագրի։ Մեղադրանքի մասին նա ասել է, որ երբեք չէր կարող նման քստմնելի արարք կատարել։ Այս գործը ՀՀ-ում կարվել է ազնվագույն մարդու դեմ։ Եթե ես հարեւան կաբինետում փակված չլինեի, եւ նրան թույլ տային գոնե մի զանգ աներ, դա չէր հաջողվի»,- ասում է Մարգարիտան։

Այն ժամանակ ՔԿ ղեկավարը դեռ Արգիշտի Քյարամյանն էր։ Նա անձամբ սպառնացել է Սարգսին. «ընտանիքդ պետք ա վառել հրապարակում»,- պատմում է կինը։ 

Սարգիս Գալստյանն Արցախի հայաթափումից հետո կնոջ հետ մնացել էր Արցախում, իր խոսքով, որովհետեւ ուղղակի չէին կարող թողնել հայրենիքը, ապրել են ադրբեջանցիների խիստ վերահսկողության ներքո, եւ միայն այն ժամանակ, երբ կյանքն այնտեղ անտանելի է դարձել, բռնել են Հայաստանի ճամփան։ Ձերբակալվել են մարտի 29-ին, Հակարի կամրջի անցակետում։ Արբեջանցիներն ամուսիններին միշտ անհանգստացրել են ու ավելի են սկսել անհանգստացնել այն ժամանակ, երբ Մարգարիտայի նկարահանած կադրերը՝ Ստեփանակերտի դատարկված փողոցների, ԱԺ շենքի, Վետերանների տան, այլ շենքերի, տարածվել են համացանցով մեկ։ Կասկածել են, որ նյութեր է ուղարկում Հայաստան, ձեռքից վերցրել են հեռախոսը, արգելել նկարահանումներ անելը։ «Ես ընդամենը իմ հայրենիքն էի նկարում»,- հիշում է կինը։

Իսկ Հայաստանում այդ ժամանակ լուրեր էին շրջանառվում, թե Գալստյանին Ալիեւը նշանակել է պարետ, լուրեր, որոնք հետագայում հերքվել են ու դուրս են մնացել դատական գործից։ «Իրականում հիմա դատախազն այդ մասին չի էլ խոսում ու վերաքննիչում ընդհանրապես ժխտեց իր իսկ կասկածները, որոնք հիմնված էին միայն նրա ֆանտազիայի ու գուշակությունների վրա։ Մենք ապրում էինք Կրկժանում, եւ մեր տան դեմի ձորի նկարները համակարգչի մեջ, որոնք, իբր, ուղարկել ենք նրանց, դատախազի վարկածն էր։ Բոլորը նկարում են, բայց դա չի նշանակում, որ ուղարկում են նկարները թշնամուն»,- ասում է Մարգարիտան։ 

Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը Գալստյանին վերջին օրը նշանակել է իր աշխատակազմի ղեկավարի տեղակալ, որպեսզի Սարգիսին վերաբերվեն որպես Արցախի ներկայացուցչի։ «Հենց այդպես էլ վերաբերվում էին։ Նա ներկա էր լինում, երբ Կարմիր խաչը մարդկանց գտնում ու ուղարկում էր Հայաստան»,- վերհիշում է Մարգարիտա Շահնազարյանը։ Ասում են՝ Սարգիսի խոսքը Վերաքննիչ դատարանում հուզական է եղել։ Նա կարդացել է Արցախի մասին իր բանաստեղծությունը, ասել, որ 2026 թվականին Արցախում է լինելու։ «Մենք եղել ենք սովորական ինտելիգենտ ընտանիքմեր համեստ նիստուկացով։ Եթե իմանաք ինչքան ընտանիք սիրող մարդ է նա, նոր կպատկերացնեք, թե ինչպես է տանջվում բանտում առանց մեզ։ Եթե չլիներ ավելի մեծ կորուստը՝  Արցախի, նա այս բաժանմանը չէր դիմանա», – պատմում է Մարգարիտան։

Քաղաքական մեկնաբան Արտակ Հովսեփյանը` Սարգսի համակուրսեցին, որը ներկա է եղել վերաքննիչի նիստին, հաջորդ օրը վրդովված գրառում էր արել իր ֆեյսբուքյան էջում, թվարկելով վերաքննիչի դատավորների անունները՝ Լուսինե Հովհաննիսյան, Մարինե Մելքոնյան, Գրիգոր Հովհաննիսյան․ «Ձեզ եվրոպաներում է՞դ են սովորեցրել, կամ՝ դրա՞ համար են ընդունվել այսքան գլոբալ կոնվենցիաներ։ Մեկ այլ ապացուցված փաստ չի եղել ամբողջ դատավարության ժամանակ։ Երդվում եմ։ Դուք հասկանո՞ւմ եք՝ ինչ վտանգի առաջ է ողջ հասարակությունը։ Այսինքն՝ ինձ էլ, ձեզ էլ կարող են բանտարկել՝ սպառնալով մեր հարազատներին։ Ստալինյան դատավարություններին անցան միջնադարյան այս խեղկատակ ինկվիզիտորները»։

Աղբյուր՝ «Հրապարակ օրաթերթ»

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իշխանության հանցավոր լռությունն առավել խնդրահարույց իրավիճակ է ստեղծում․ Տիգրան Աբրահամյան

Հաջորդ գրառումը

Պետք է պատասխանատվության ենթարկել Փաշինյանին. Արմեն Սարգսյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

18/04/2026
Նորություններ

Պետբյուջեն, միլիարդավոր դոլար վարկերը պարգևավճարներով, մեկ անձից հրատապ գնումներով, Ջենիֆեր Լոպեսի համերգով մսխել են. Ոսկան Սարգսյան

18/04/2026
Նորություններ

Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ուղիղ

18/04/2026
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Պետք է պատասխանատվության ենթարկել Փաշինյանին. Արմեն Սարգսյան

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական