Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔԿՀ-ներում կալանավորներին սնունդով ապահովելու «տենդերը» «Արտ Լանչի» ձեռքից տարել է Ալեն Սիմոնյանի հայրը. Չախալյան

24/07/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հուլիսի 5-ից կալանքի տակ գտնվող Վահագն Չախալյանը քրեակատարողականից նամակ է ուղղել Նիկոլ Փաշինյանին, որում ասված է. «Քեզ բարևով և պարոնով չեմ դիմում, Նիկո՛լ, և այս աշխարհում ամենից լավ դու գիտես, թե ինչու։ Չես պատկերացնի, Նիկոլ, բայց բանտում ծայրից ծայր լսեցի մամլո ասուլիսդ։ Դե, այլևս ես էլ քո նման պարապ եմ, քո նման՝ ոչ կարողանում եմ բարիք ստեղծել, ոչ էլ՝ մարդկության համար մի օգտակար գործ անել։ Բայց դե փառք Տիրոջը՝ նախ՝ իմը ժամանակավոր է, հետո էլ՝ ես վնասաբերությամբ չեմ զբաղվում։

Միանգամից ասեմ՝ ոչ մի բանի մասին չասող ասուլիս էր։ Միայն հասկացա, որ երեք սաղմոս ես անգիր արել և «արտապատվիրակել» բառն ես սովորել։ Այն, որ հարցերից լավ խուսափել գիտես՝ դա բոլորը գիտեն, բայց վաղ թե ուշ այլևս չես կարողանալու մեր հարցերին պատասխանելուց խուսափել։ Հավատա՝ գալու է այդպիսի ժամանակ։ Օրինակ՝ պատասխանելու ես, թե ինչու հղի Սոնա Մնացականյանին իր չծնված երեխայի հետ սպանած հանցագործները ինչ «հրաշքով» կամ զարտուղի ճանապարհներով են խուսափել քո դատավորների և քննիչների ձեռքն ընկնելուց, կալանավորվելուց, այնուհետև՝ պատիժ կրելուց։

Դու նաև պատասխանելու ես, թե ինչու թմրանյութի վաճառողներին (ժողովրդական բառով ասած՝ «բառիգներին») չես ձերբակալում, կամ՝ այդ ինչպես է լինում, որ բոլոր «յուղոտ տենդերները» հենց թիմակիցներիդ են շահում։ Օրինակ՝ ՔԿՀ-ներում կալանավորներին սնունդով ապահովելու «տենդերը» «Արտ Լանչի» ձեռքից տարել է Ալեն Սիմոնյանի հայրը։ Մի խոսքով՝ տհաճ հարցերը շատ են։ Դրանք մի նամակում չես թվարկի, առավել ևս հիմա դրանց չես էլ պատասխանի, քանի դեռ «ճերմակ նժույգին» ես (վարչապետի աթոռը քո պատկերացմամբ)։ Նաև պետք է պատասխանես, թե այդ ինչպես՞ է լինում, որ Ադրբեջանի ցանկությունները այդքան ներդաշնակ համընկնում են քոնի հետ։

Այդ ինչպե՞ս է լինում, որ Ադրբեջանի կողմից հետախուզում հայտարարված անձանց այսպիսի հաճույքով ու հպարտությամբ ձերբակալում ես։ Ի դեպ, այստեղ ևս ստեցիր։ Ադրբեջանի կողմից հետախուզվողների ցուցակից ոչ միայն բարերար Սամվել Կարապետյանին ես ձերբակալել, նաև ինձ՝ Վահագն Չախալյանիս։ Թե՞ իմ պարագայում իսկապես «զուգադիպություն» էր։ Ես տպավորված եմ, Նիկոլ, ստախոսության քո վարպետությամբ և հանճարով։ Ամբողջ ասուլիսդ «փայլում» էր քո տարերքի՝ ստի ու կեղծիքի մեջ։

Զգում էիր քեզ՝ ասես ձուկը ջրում։ Եթե Արցախը հանձնած չլինեիր, կարելի էր անգամ հիանալ ստախոսության, դատարկախոսության քո վարպետությամբ, հանուն արդարության նաև ճարտասանությամբ և հռետորությամբ։ Սակայն այն գիտակցումը, որ հենց այդ ճարտասանության և հռետորության տաղանդի շնորհիվ ես կարողացել խաբել ՀՀ և ԱՀ քաղաքացիներին և նրանց մի ստվար հատվածի տնավեր արել, գաղթական դարձրել՝ այդ տաղանդը միայն զզվանք է առաջացնում, զզվանք ու խղճահարություն։ Ափսո՜ս, բանտից ինձ արտահայտվելու այլ ձևաչափ չի մնացել, քան այս ձևաչափը։ Ստախոս և անհայրենիք լինելուց զատ՝ դու նաև վախկոտ ես, Նիկո՛լ։

Վախկոտությունից է, որ քեզ թվացել է՝ թե ինձ ճաղերի հետևում փակելով կարող ես լռեցնել։ Չարաչար սխալվել ես։ Ամեն կերպ փորձում ես ապացուցել, որ Աստծուն ես հավատում, այլ ոչ՝ սատանային։ Ի դեպ՝ Աստծուն հավատացողին Աստվածավախ են ասում։ Իսկ Աստվածավախ մարդը երբեք չի համարձակվի շահարկել, ինչպես դու ես շահարկում վերջին ժամանակներս։

Հա՛, մեկ էլ բառամթերքումդ նկատված է «Աստված», «Հիսուս» բառերի շեշտակի ավելացումը, բայց դա բացարձակապես չի կարող ապացույց հանդիսանալ այն բանի, որ դու Աստծուն հավատում ես։ Так что՝ թարգիր մանիպուլյացիաներդ։ Նիկոլ, եթե դու Աստվածավախ լինեիր, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախի հանձման փաստաթուղթը ստորագրելու փոխարեն, հարյուրավոր եկեղեցիներ ու խաչքարեր հանձնելու փոխարեն՝ 2020 թվականի հոկտեմբերի 6-ին հրաժարականիդ տեքստը կստորագրեիր և հայության գլխին չէիր բերի այս նվաստացումն ու մեծ աղետը։

Տնաքանդ… այնպիսի հպարտությամբ ես ասում. «Այո՛, Արցախի հանձնման և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման տակ ես եմ ստորագրել», կարծես քաղցկեղ բուժող դեղամիջոց ես հայտնաբերել և մարդկությանը փրկել այդ չարիքից։ Եվ վերջում, Նիկոլ, քեզ մաղթում եմ շուտափույթ հրաժարական։ Այն մեզ համար հաղթանակ չի լինի, սակայն պարտությունների, կորուստների շղթային վերջակետ կլինի։ Իսկ մենք պայքարելու ենք մինչև հաղթանակ»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանի ու Ռուսաստանի վարչապետները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը

Հաջորդ գրառումը

Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ում կադրային փոփոխություններ է արել

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Հաջորդ գրառումը

Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ում կադրային փոփոխություններ է արել

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական