Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քարագլխի տարածքում գտնվող մեր մշակութային ժառանգությունը վտանգված է

31/03/2022
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունն ահազանգում է՝  Արցախի պատմամշակութային հարուստ ժառանգությունը պաշտպանության կարիք ունի։

Նախարարության տարածած հայտարարության մեջ ասված է.

«Վերջին օրերին հաճախ է խոսվում Փառուխ գյուղի և Քարագլուխ կոչվող բարձունքի ռազմավարական նշանակության մասին: Մարտի 24-ից տեղանքն ադրբեջանցիների կողմից օկուպացվել է, ինչն ուղիղ սպառնալիք է Արցախի ու արցախցիների անվտանգության համար: Փառուխ-Քարագլուխ տեղանքը, սակայն, անչափ կարևոր է նաև Արցախի պատմամշակութային ժառանգության տեսանկյունից: Քարագլուխը գտնվում է Ասկերան քաղաքից 10 կմ հյուսիս-արևմուտք, Շիկաքար կոչվող ժայռի շրջակայքում։ Գյուղի Շիկաքար բերդը պատմական կարևոր վայրերից է և նշանակալի դեր է խաղացել Արցախի պաշտպանության գործում։ Հին ժամանակներում այն եղել է Խաչենի նշանավոր բնական բերդերից մեկը:

2011թթ. ԱՀ կառավարության որոշմամբ՝ Փառուխի պատմամշակութային հուշարձանները ներառվել են Ասկերանի շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի մեջ: Ըստ այդմ, վերոնշյալ տարածքում կա ավելի քան 20 հուշարձան, այդ թվում՝ 2 եկեղեցի, հանրահայտ Շիկաքար–Քարագլուխ ամրոցը, հնագիտական արժեք ունեցող մշակույթի հուշարձաններ, գերեզմանոցներ, մոնումենտալ արվեստի կոթողներ, մասնավորապես՝ խաչքարեր, տապանաքարեր:

Այստեղ է գտնվում նաև Շիկաքարի քարանձավը, որտեղ 2011թ. հետազոտություն է կատարել Ազոխի միջազգային հնագիտական արշավախումբը: ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով, այդ տարածաշրջանում գտնվող՝ մեր մշակութային ժառանգության մի կարևոր հատված այս պահին վտանգված է:

«Վերոնշյալ տեղանքն առանձնանում է Արցախի դարավոր պատմությունն ու մեր ինքնությունը վավերագրող հարուստ պատմամշակութային արժեքներով: Տարածքն ավելի մանրամասն հետազոտության կարիք ունի, քանզի ընդամենը մի քանի ամիս առաջ «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից այնտեղ հետազոտություններ են կատարվել և հայտնաբերվել են 20-ից ավելի նոր խաչքարեր: Սա փաստում է, որ Քարագլուխը հավանաբար դեռ ունի չբացահայտված հուշարձաններ: Մեր մշակութային ինքնությանն ու պատմամշակութային ժառանգությանը հասցվում է հերթական ցավալի հարվածը, խաթարվում է պատմական լանդշաֆտը, ինչը մեր ժողովրդի ինքնության վկայություններից է:

Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ շարունակաբար տարվող մշակութային էթնոցիդի քաղաքականությունը, այն է՝ վերացնել հայկականության յուրաքանչյուր հետք, վստահ ենք, որ Քարագլխի տարածքում գտնվող մեր մշակութային ժառանգությունը վտանգված է: Մեր խիստ մտահոգությունն ենք հայտնում և մշակութային ժառանգության պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների ուշադրությունը հրավիրում այս խնդրին:

Ադրբեջանի կողմից տարվող էթնոցիդի քաղաքականությունը չի փոխվել: Ադրբեջանական իշխանությունների անպատժելիությունը ծնում է նոր հանցանքներ, ինչն էլ տեղի է ունենում մեր աչքի առաջ ամեն օր՝ միջազգային հանրության լռության ներքո: Արցախի պատմամշակութային հարուստ ժառանգությունը պաշտպանության կարիք ունի»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՅԱՆԻԿՅԱՆԱԿԱՆ ՏԱՐԻ՝ «Նպատակ եւ ճշմարտություն»

Հաջորդ գրառումը

Սյունիքի մարզպետի տեղակալ է նշանակվել Հայկ Հարությունյանը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Վաղարշապատ՝ իմ Հայրենիք. Խաչիկ Մանուկյան

29/09/2025
Նորություններ

Կաթողիկոսն իր շնորհակալությունն է հայտնել Քույր եկեղեցիներին հայ ժողովրդին զորակցության համար

29/09/2025
Նորություններ

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025
Նորություններ

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025
Հաջորդ գրառումը

Սյունիքի մարզպետի տեղակալ է նշանակվել Հայկ Հարությունյանը

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Վաղարշապատ՝ իմ Հայրենիք. Խաչիկ Մանուկյան

29/09/2025

Վաղարշապատ համայնքի ղեկավարի «Հայրենիք» կուսակցության թեկնածու՝ Խաչիկ Մանուկյանը, հայտարարություն է տարածել:

ԿարդալDetails

Կաթողիկոսն իր շնորհակալությունն է հայտնել Քույր եկեղեցիներին հայ ժողովրդին զորակցության համար

29/09/2025

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական