Երկուշաբթի, Հունվարի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Վարդաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալի փախուստի փորձ. անցք էին փորել առաստաղի մոտ

24/02/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սույն թվականի փետրվարի 22-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, չնախատեսված խուզարկություն, ապա նաև դեպքի վայրի զննություն են կատարել նույն հիմնարկում միայնակ պահվող, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով 15 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված, միաժամանակ մեկ այլ քրեական գործով քրեակատարողական հիմնարկից փախուստի փորձի համար մեղադրվող Է.Վ.-ի խցում, որով հնարավոր է եղել կանխել վերջինիս կողմից ծրագրված հերթական փախուստի փորձը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։

Մասնավորապես երկհարկանի մասնաշենքի 2-րդ հարկում տեղակայված խցի պատուհանի և ճաղավանդակի միջնամասից հայտնաբերվել և առգրավվել է ամրալարից ինքնաշեն եղանակով պատրաստված, 35 սմ երկարությամբ, սրածայր, բռնակով մետաղյա լինգ, իսկ խցի տարբեր հատվածներում նախապես հարմարեցված թաքստոցներից՝ 5 սմ երկարությամբ, ինքնաշեն, մետաղյա, սրածայր հատիչ (зубило) և անհարթ եզրերով բետոնի կտոր:

Խցի սանհանգույցի անկյունով անցնող, օդափոխության համար նախատեսված 10,5 սմ տրամագծով պոլիմերային խողովակի՝ առաստաղի հետ հպման հատվածում հայտնաբերվել է առաստաղի նույն ներկով ներկված, պտուտակներով ամրացված և եզրերը հմտորեն քողարկված, 30 x 43 սմ չափերի նրբատախտակ, որով թաքցված է եղել նախապես բացված, մոտ 36 x 27 սմ չափերի անհարթ եզրերով անցք։ Անցքի եզրերին հայտնաբերվել են մոտ 1 սմ տրամագծով 5 փորվածքներ, որոնք ևս քողարկելու համար դրանց մեջ տեղադրված են եղել առաստաղի գույնին համապատասխան սպիտակ անձեռոցիկի կտորներ։

Պոլիմերային խողովակից, իր հերթին, նախապես կտրված է եղել մոտ 2 սմ-նոց հատված խողովակը հեշտությամբ հանելու նպատակով։ Այն խցանված է եղել տանիքի ծածկի վրա լցված կարմիր խճաքարերով։

Խցի հատակին գցված լինոլեումը հեռացնելուց հետո պարզվել է, որ հատակի որոշ տախտակների ամրակցման հատվածներում առկա են դարձյալ քողարկման նպատակով պատրաստված և հատակի նույն ներկով ներկված կպչուն կտորե ժապավեններ, որոնց հեռացումից հետո բացված ճեղքերից տեսանելի են դարձել տանիքի ծածկին լցված կարմիր խճաքարերին համանման  զանգվածներ: Հատակի տախտակների ապամոնտաժումից հետո դրանց տակ հայտնաբերվել է թաքստոց, որտեղից առգրավվել է խցում առկա մահճակալից ապամոնտաժված 67 սմ երկարությամբ, 1 սմ տրամագծով մետաղյա խողովակից ինքնաշեն եղանակով պատրաստված ձեռքի գայլիկոն, որի տրամագիծը համապատասխանել է առաստաղին հայտնաբերված 5 փորված անցքերի տրամագծին։

Ընդ որում, հատակի տախտակների արանքից գայլիկոնը հեշտությամբ հանելու համար դրա վրա նախապես ամրացված է եղել մալուխից կցորդիչ։ Նույն թաքստոցում հայտնաբերվել է նաև օդափոխության խողովակից բացակայող 2 սմ երկարությամբ կտորը, ինչպես նաև առաստաղի նրբատախտակի եզրերը քողարկելու նպատակով օգտագործված սպիտակ կավճանման կոշտ զանգված և նույն գույնի նյութով պատված հարթ փայտի կտոր:

Իրենց վրա հանցագործության հետքեր պահպանող և հանցագործության գործիք ծառայած բազմաթիվ առարկաների համակցությունը հիմք է տալիս եզրահանգելու, որ Է.Վ.-ն, հերթական անգամ ծրագրելով փախուստի դիմել քրեակատարողական հիմնարկից, իրականացրել է անմիջականորեն հիշյալ հանցանքի կատարմանն ուղղված գործողություններ՝ ինքնաշեն հարմարեցված գործիքներով նախապես խցի առաստաղին փորելով անցք և այն քողարկելով՝ նպատակադրվել է խցից դուրս գալ մասնաշենքի տանիք և փախուստի դիմել քրեակատարողական հիմնարկից։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել են նյութագիտական, դատահետքաբանական և այլ  փորձաքննություններ։

Հատկանշական է, որ Է.Վ.-ն, դեռևս 2018 թվականին պատիժ կրելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում փորձել էր փախուստի դիմել միևնույն եղանակով՝ խցի պատի վրա անցք բացելու, այնուհետև այն նախապես ներկված ստվարաթղթե քողարկիչով և նրբատախտակով քողարկելու միջոցով, ինչը դարձյալ կանխվել էր քրեակատարողական ծառայողների կողմից։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հրապարակվեց «Սասնա ծռերի» գործով դատավճիռը. ոստիկանների սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանը դատապարտվեց 25 տարի, Պավել Մանուկյանը՝ 10, իսկ Վարուժան Ավետիսյանը՝ 9.6 տարի ազատազրկման

Հաջորդ գրառումը

Արշակունյաց պողոտայում ճանապարհային երթևեկության անվտանգության միջոցներ ձեռնարկելու հարցով Երևանի դատախազը դիմել է քաղաքապետին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սյունյաց աշխարհը, որ եղել ու մնում է հայոց անկախ պետության և ինքնիշխանության վեմ-քարը, իր հավատավոր զավակներով Հայոց նվիրապետ, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ–ի հետ է

05/01/2026
Նորություններ

Քեզ բարենորոգիր, մեղքերի մեջ թաղված ես. անդարձ մեղավոր. Ժաննա Ալեքսանյան

05/01/2026
Նորություններ

Գուցե փառասիրությունը թույլ չի տվել հիշել, որ այս արշավում ներկայանում էր իբրև եկեղեցու շարքային հետևորդ․ Երվանդ Վարոսյան

05/01/2026
Նորություններ

Սա հայերին խմբերի բաժանելու և միմյանց դեմ հանելու հերթական անթույլատրելի գործընթացն է. Գոհար Մելոյան

05/01/2026
Հաջորդ գրառումը

Արշակունյաց պողոտայում ճանապարհային երթևեկության անվտանգության միջոցներ ձեռնարկելու հարցով Երևանի դատախազը դիմել է քաղաքապետին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական