2020 թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը սաստիկ էր, կորուստները՝ ծանր, իսկ Հայաստանի քաղաքական իշխանությունների ձեռնարկած գործողություները համարժեք չէին առաջացած մարտահրավերներին, համազգային կարողականությանը և Հայոց բանակի հերոսական գործողություններին:
Նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից գաղտագողի ստորագրված հայտարարությունը գնահատում ենք որպես հայ ժողովրդի համար նվաստացուցիչ փաստաթուղթ, որի արդյունքում Արցախի և Հայաստանի Հանրապետությունները ունեն խոշոր տարածքային կորուստներ, ունենք ինքնիշխանության լրջագույն սահմանափակումներ, հայկական զույգ պետություններում և Սփյուռքում ստեղծվել է բարոյահոգեբանական բարդ ու ծանր մթնոլորտ։
Որպես պետություն և ժողովուրդ կանգնած ենք ճակատագրական հանգրվանի առջև, որոնք պահանջում են բեկումնային որոշումներ և գործողություններ: Սակայն ցավոք, ստեղծված պայթյունավտանգ իրավիճակում իշխանությունների գործողությունները, սեփական սխալների և քաղաքական պատասխանատվության մերժումը ոչ միայն չեն նպաստում լարվածության թուլացմանը, այլև էլ ավելի են բորբոքում կրքերն ու շիկացնում ներքաղաքական մթնոլորտը։ Էկանորեն վտանգված են մեր պետականության ճակատագիրն ու ապագան ։
Ելնելով վերը նշված արձանագրումներիցՎանաձորի Պետական Համալսարանի ներքոստորագրյալ աշխատակիցներս Պահանջում ենք Վարչապետի և կառավարության հրաժարականը: Ազգային համաձայնության ժամանակավոր կառավարության կազմավորում
բաղկացած բացառապես պրոֆեսիոնալներից, համապատասխան ոլորտների մասնագետներից։ Այդ կառավարության խնդիրը պետք է լինի իրավիճակի կայունացում երկրի ներսում և հայկական շահի վրա հիմնված արտաքին քաղաքականության իրականացում, ինչպես նաև ողջամիտ ժամկետում ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների կազմակերպում:
Դիմում ենք
Ազգային ժողովի պատգամավորներին և հորդորում հավատարիմ լինել բացառապես պետականության համար գերակայություն ներկայացնող շահերին, օգտագործել պատգամավորական առաջնային մանդատի կարողականությունը և երկիրը զերծ պահել հնարավոր ցնցումներից։
Հանրությանը՝ համախմբվել պետականության գաղափարի շուրջ, կտրականապես մերժել երկպառակության, անջրպետների խորացման ցանկացած փորձ։ Այս վճռորոշ և ճակատագրական պահին հասարակության բոլոր շերտերի, պրոֆեսիոնալ և կարող ուժերի, պետական ինստիտուտների, քաղաքական կուսակցությունների ջանքերը պետք է ուղղված լինեն միասնականության վերահաստատմանը՝ հանուն Հայաստանի և Արցախի։
- Կյուրեղյան Արմենուհի – ֆիզ.մաթ.գիտ.թեկնածու, դոցենտ
- Ավագիմյան Հայկ Ռուդիկի – հոգեբանական գիտ.թեկնծու, դոցենտ
- Օհանյան Հեղինե Հայկի – տեխնիկական գիտ.թեկնածու, դոցենտ
- Առաքելյան Աշոտ – ֆիզ.մաթ.գիտ.թեկնածու, դոցենտ
- Քանարյան Գայանե – ֆիզ.մաթ.գիտ.թեկնածու, դոցենտ
- Գրիգորյան Հերմինե – ֆիզ.մաթ.գիտ.թեկնածու, դոցնետ
- Տավարածյան Թեհմինե – դասախոս
- Եղիազարյան Վանո Ալբերտի – բանասիրական գիտ․ դոկտոր, պրոֆեսոր
- Տիգրանյան Գնել Արտեմի – դասախոս
- Ներկարարյան Նելլի Արարատի – մանկավարժական գիտ․ թեկնածու
- Դանիելյան Տարոն Ռուդոլֆի – բանասիրական գիտ․ թեկնածու, դոցենտ
- Կռոյան Ռաֆիկ Գուրգենի – ֆիզ.մաթ.գիտ.թեկնածու, դոցենտ
- Դանիելյան Քրիստինա Միքայելի – արհկոմի գործավար-հաշվապահ
- Սանթոյան Արեն Մելսի – բանասիրական գիտ․ թեկնածու, դոցենտ
- Թադևոսյան Թադևոս Վրույրի – բանասիրական գիտ․ թեկնածու, դոցենտ
- Վիրաբյան Մարտուն Սասունիկի – տեխնիկական գիտ.թեկնածու, դոցենտ
- Վիրաբյան Քարմիլե Սասունիկի – մանկավարժական գիտ.թեկնածու, դոցենտ
- Հովհաննիսյան Անահիտ Վաչագանի – մանկավարժական գիտ.թեկնածու, դոցենտ
- Սեփխանյան Նարեկ – քոլեջի դասախոս
- Մելքոնյան Զարուհի – քիմիայի և կենսաբ. ամբ. լաբորանտ
- Գևորգյան Պարգև – մանկավարժական գիտ. դոկտոր, պրոֆեսոր
- Մամիկոնյան Հայկանուշ – ֆիզ.մաթ.գիտ.թեկնածու
- Արզումանյան Ալլա – մեթոդիստ
- Հարությունյան Հասմիկ – բանասիրական գիտ․ թեկնածու, դոցենտ
- Բարսեղյան Սվետլանա – դասախոս
- Հարությունյան Ագնեսա Արամայիսի – դասախոս
- Աղաջանյան Սամվել Շարբաթի – պատմական գիտ.թեկնածու, դոցենտ
- Ամիրաղյան Մարինե Սաշիկի – դասախոս
- Հարությունյան Վիկտորիա Վոլոդյայի – տնտեսագիտական գիտ.թեկնածու, դոցենտ
- Բեժանյան Սեդա Սաղաթելի – մանկավարժական գիտ.թեկնածու, դոցենտ
- Սաքանյան Մելիս Արամայիսի – ֆիզ.մաթ.գիտ.թեկնածու, դոցենտ
- Խաչատրյան Լարիսա Կիպրոնի – դասախոս
- Լոքյան Արևիկ Բաղդասարի – գյուղատնտեսական գիտ.թեկնածու, դոցենտ
- Գրիգորյան Ռոբերտ Միքայելի – արհկոմի նախագահ
- Վարդանյան Զարուհի – կենսաբանական գիտ. դոկտոր, պրոֆեսոր
- Միրաբյան Լուսիկ – մանկավարժական գիտ.թեկնածու, դասախոս
- Ղուլյան Յուրիկ – պատմական գիտ.թեկնածու, դոցենտ
- Խաժակյան Վաչագան – պատմական գիտ.թեկնածու, դոցենտ
- Գյուլզադյան Դավիթ – բանասիրական գիտ․ թեկնածու, դոցենտ
- Ավագիմյան Ռուդիկ – հոգեբանական գիտ.թեկնծու, դոցենտ
- Փիլոյան Վալերի – բանասիրական գիտ․ թեկնածու, դոցենտ
- Էքսուզյան Սուրեն – տեխնիկական գիտ.թեկնածու, դոցենտ
- Ապրեսյան Սամվել – ֆիզ.մաթ.գիտ.թեկնածու, դոցենտ
- Հարությունյան Արմեն – մանկավարժական գիտ.թեկնածու, դոցենտ
- Մադոյան Վարդան Սուրենի – բանասիրական գիտ․ թեկնածու, դոցենտ
- Պապոյան Հրայր Մարտինի – տնտեսագիտական գիտ.թեկնածու
- Բադոյան Տիգրան Սլավիկի – տնտեսագիտական գիտ.թեկնածու, դոցենտ
- Գասպարյան Քրիստինե Լորիկի – մեթոդիստ
- Սաքանյան Հեղինե Թելմանի – վարժ. հաշվապահ
- Գրիգորյան Աննա – քոլեջի դասախոս
- Մաթևոսյան Մարգարիտա – քոլեջի դասախոս
- Գյունաշյան Էդուարդ Սուրենի – դասախոս
- Բաղդասարյան Վահրամ Վաղինակի – տնտեսագիտական գիտ․ դոկտոր, պրոֆեսոր
- Թորոսյան Կորյուն Անդրանիկի – տնտեսագիտական գիտ․ թեկնածու, պրոֆեսոր
- Մովսիսյան Ֆելիքս Վազգենի – պատմական գիտ․ դոկտոր, պրոֆեսոր
Հայտարարությունը բաց է միանալու համար:
Նախաձեռնող խմբին միանալու համար դիմել 093 39 13 75 հեռախոսահամարով կամ գրել էլեկտրոնային փոստին akyuregyan@mail.ru:
Հ․Գ․ Կոչ ենք անում ՀՀ բոլոր ԲՈՒՀ-երի և ուսումնական հաստատությունների
Դասախոսներին։
ԵՐԿԻ՛Ր ԵՆՔ ԿՈՐՑՆՈՒՄ։
ՍԹԱՓՎԵ՛Ք։