Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սյունաց թեմի առաջնորդի արձագանքը. հայտարարություն

30/05/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեծ ցավով և մտահոգությամբ լսեցինք մայիսի 29-ին ՀՀ կառավարության նիստում վարչապետի հնչեցրած այն արտահայտությունը, ըստ որի՝ մեր եկեղեցիները «չուլանացված» են։ Այս խոսքը ոչ միայն անտեղի ու խիստ անհաջող համեմատություն է, այլև վիրավորական ու անհարգալից բնորոշում՝ ուղղված մի կառույցի, որը դարերի ընթացքում եղել է մեր ժողովրդի հոգևոր լույսն ու ազգային տոկունության աղբյուրը։

Երբ նման խոսքը հնչում է պետության ղեկավարի շուրթերից, այն կորցնում է կենցաղային բնույթն ու դառնում է արժեքային ազդակ, որը ցավալիորեն նսեմացնում է այն հարգանքը, որ դարեր շարունակ վայելել է Եկեղեցին՝ որպես համազգային սրբություն: «Չուլան» կոչել եկեղեցիները նշանակում է նսեմացնել մի սրբություն, որը տևականորեն սնուցել է մեր ժողովրդի հոգևոր կյանքը պատերազմներում, գաղթերի մեջ, ճնշումների օրոք։ Այդպիսի բառապաշարը ծառայում է հանրային գիտակցության մեջ սրբազան երևույթների արժեզրկմանը, հոգևոր դաշտի ապասրբայնացմանը, ինչը չի կարող անարձագանք մնալ։

Հարկ է նաև ընդգծել՝ սա պարզապես լեզվական վրիպում չէ։ Երբ երկրի ղեկավարը խոսում է եկեղեցու մասին նման բառապաշարով, նա անուղղակիորեն խաթարում է պետություն-եկեղեցի փոխադարձ հարգանքի հիմնախարիսխը և վտանգում հասարակության հոգևոր հավասարակշռությունը։

Որպես Սյունյաց թեմի առաջնորդ՝ վստահեցնում եմ վարչապետին (եթե, իհարկե, վարչապետի ասածը վերաբերում է Սյունյաց թեմի որևէ եկեղեցու), որ մեր եկեղեցական կյանքը ոչ միայն չի «չուլանանում», այլև, ընդհակառակը, հոգևոր զարթոնք է ապրում։ Սյունյաց վանքերն ու եկեղեցիները վերանորոգվում են, աղոթատները կենդանի են՝ լի հավատացյալներով, պատարագներին մասնակցությունն օրեցօր աճում է, իսկ հոգևորականները անխոնջ կերպով ծառայում են իրենց սուրբ առաքելությանը։ Կրթական, երիտասարդական և բարեգործական ծրագրերը նոր շունչ են հաղորդում համայնքային կյանքին, հատկապես՝ մեր սահմանամերձ բնակավայրերում։

Ինչ վերաբերում է վարչապետի ակնարկին՝ իբր մեր եկեղեցիներում մահճակալներ կան, պարզապես չի համապատասխանում իրականությանը։ Սյունյաց թեմի որևէ եկեղեցում երբևէ մահճակալ չի եղել։ Մեր սրբավայրերը բացառապես աղոթքի և հոգևոր ներկայության վայրեր են։

Վերջապես, եթե որևէ մեկին թվում է, թե եկեղեցիներն ամայի են կամ անտեսված, ապա միգուցե արժե ներհայեցողաբար հարցնել՝ ինչ ենք արել մենք՝ որպես իշխանավորներ, քաղաքացիներ և հավատացյալներ՝ մեր հոգևոր տներն արժանապատվորեն պահպանելու և կենդանի պահելու համար։

Եկեղեցին երբեք շքեղության վայր չի եղել, բայց միշտ եղել է հավատքի, մխիթարության և ազգային հավաքականության սուրբ օթևան։ Եվ այդ օթևանը երբեք չի կարող «չուլան» դառնալ, քանի դեռ նրա պատերը ամրացած են հավատավոր ժողովրդի սրտերում։

ՄԱԿԱՐ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՀԱԿՈԲՅԱՆ

ՍՅՈՒՆՅԱՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանը կրակ է բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Հաջորդ գրառումը

Հայաստանի կեղծիքները բուժման կարիք ունեին, ոչ թե Հայաստանը վերացնելու. Հովհաննես Իշխանյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026
Նորություններ

Երբ լսում եք քաղհասարակություն բառը, ստուգեք ձեր գրպանները. Արման Գրիգորյան

08/05/2026
Դասական

Մահացել է օպերային երգչուհի Ալիս Մանուկյանը

08/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Լիտվայի պետական արխիվի կայքէջում վերականգնվել են Հայոց ցեղասպանության մասին արխիվային հրապարկումները

08/05/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանի կեղծիքները բուժման կարիք ունեին, ոչ թե Հայաստանը վերացնելու. Հովհաննես Իշխանյան

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026

Որքան էլ փորձենք մեզնից հեռու վանել հոռետեսական մտքերը հետընտրական Հայաստանին սպառնացող փորձանքների մասին` չի ստացվում, առավել եւս` երբ հանրապետության հիմնադիր...

ԿարդալDetails
Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական