Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

(Ձայնագրություն) Սկանդալային ձայնագրություն` «փողը չեն մուծում, մի´ քշեք»․ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն մեկնաբանություն չունի

25/02/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Համացանցում ձայնագրություններ են տարածվել ավտոբուսի վարորդների և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմի միջև եղած տարբեր խոսակցություններից։ Դրանց մեծ մասը վերաբերում է քաղաքացիների կողմից ուղեվարձը չվճարելու դեպքում ավտոբուսը չվարելու հրահանգին։ Factor TV-ն լսել է ձայնագրությունները, առանձնացրել դրանք։ Ներկայացնում ենք ձայնագրությունների սղագրությունը։

«Տղերքին փոխանցեք՝ հետներդ մարդիկ կան, որ ասում են՝ մի քշեք։ Վարորդներին ասեք՝ թո՛ղ չքշեն, էդ մարդիկ մեր մարդիկ են»։

«Տղերք, ուրեմն նայեք ոնց եք անում․ մենք հազար անգամ ասում ենք, ոնց որ հազար անգամ ոչ մեկ ուշադրություն չի դարձնում մեր ասածներին։ Շատ սխալ եք աշխատում, երկու դուռը միանգամից բացել չկա, հազար անգամ ասում ենք, հազար անգամ էլ նույն բանը տենում ենք։ Մի դուռը բացում եք, մտնում են, երկրորդ դուռը բացում եք՝ իջնում են, ինչքա՞ն կարելի ա նույն բանը ասել։ Ի՞նչ անենք ախպեր ջան, դրա համար իրարից հրաժարվե՞նք, հա՞, տղերք։ Էդ խոսակցությունը մեր վրա ա գալիս, չէ՞։ Մինչև էդ լավ աշխատում էիք, ախպե՛ր, հիմա խի՞ չեք աշխատում՝ երկու դուռ եք միանգամից բացում»։

«Տղե՛րք, մի հատ սաղին փոխանցեք՝ էդ վարորդները սրտացավ չեն մոտենում, հեչ պետքները չէ՝ ստանո՞ւմ են, չեն ստանո՞ւմ։ Տղե՛րք, ասեք՝ տենց չի կարելի, ապե՛, թող իրանք սրտացավ մոտենան, իրանցն ա էլի, ի՞նչ տարբերություն։ Թող ասեն՝ վճարե՛ք, իջե՛ք։ Հիմա ահագին, լիքը բողոքներ են եկել մեր տղերքի վրա, ավելորդ բացատրություններ պիտի տաք, տույժեր, կամ չգիտեմ՝ ոնց կորոշեն։ Դրա համար նկատողություն, ասե՛ք՝ թող իրանց անտարբերի պես չպահեն»։

«Տղե՛րք, սաղդ ձեր գծերին փոխանցեք՝ որ փողը չեն մուծում, մի՛ քշեք, կանգնեք ասեք՝ վճարե՛ք, թե չէ՝ չեմ քշում։ Ոչ մեկ ձրի չնստի, բոլորին փոխանցեք, տղե՛րք»։ «Տղե՛րք ջան, բարև ձեզ, Վահեն ա ձեր հետ խոսում։ Տղե՛րք ջան, ուրեմն լսեք, ցավդ տանեմ, եթե չեն վճ

արում, ընդհանրապես չեք քշում, չեք շարժվում տեղից, կանգնեք, մի՛ քշեք, մինչև չվճարեն։ Էն որ ստից «դռռցնում ա», վերցրե՛ք կտրոնը, նայե՛ք, որ չխաբեն ձեզ, ոչ մեկս էշ չենք, մենք ուզում ենք գնանք արդար նպատակի։ Ով «վիզ դրեց» չվճարողների դեմ, ես իրան պատասխան եմ տալիս իր աշխատանքով, եկեք պայքարենք թող վճարեն»։

«Տղե´րք ջան, ձերոնց ասեք՝ ում ավտոն ընդդիմադիր նստի, վռազ կապվեն ձեր հետ, դուք էլ մեզ ասեք արագ, իմանանք՝ ինչ ենք անում»։

Հրապարակված ձայնագրության մեջ մի հատված էլ վերաբերում է փետրվարի 20-ին ձյան առատ տեղումների ժամանակ ստեղծված իրավիճակին։

«Տղե՛րք կանգնած տեղներդ մնացեք, պիտի մաքրեն, որ գաք, չեք կարա գաք, ստեղ ավելի վատ վիճակ ա, կխփեք ավտոները կջարդեք, կմնաք ջարմի տակ, որտեղ կանգնած եք՝ ըտեղ էլ կանգնած մնացեք»։

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը Factor TV-ին ասել է՝ տեսել է հրապարակումները, բայց չի մեկնաբանում։ Ուշագրավ է, որ մինչ այս «Երևանի ավտոբուս» ընկերությունը՝ քաղաքային իշխանության գլխավորությամբ, պնդում էր, որ վարորդներին չվարելու որևէ հրահանգ չի տրվել, միայն ասվել է, որ քաղաքացիներին հորդորեն վճարել ուղեվարձը։ Այսօր հրապարակված ձայնագրությունները, ստացվում է, հակասում են մինչ այս հնչած պնդմանը։

Ի դեպ, գերմանական MAN մակնիշի ավտոբուսներում վերջերս տեղադրվել են երկրորդ վալիդատորները, որպեսզի ուղևորները նաև երկրորդ դռնից մտնելիս կարողանան վճարել։ Առավոտյան և երկոյան ժամերին տրանսպորտը գերբեռնված է և քաղաքացիները  տրանսպորտ բարձրանալու հնարավորություն չեն ունենում անգամ երկրորդ կամ երրորդ դռնից: Հրապարակված ձայնագրության մեջ հնչած հրահանգը, թե երկու դռները միանգամից մի բացեք, առնվազն տրամաբանական չէ:

Ուղեվարձի 100 դրամ սակագնի թանկացումից հետո պարբերաբար են արձանագրվել դեպքեր, երբ վարորդները չեն վարել ավտոբուսը, անգամ ուղևորներին իջեցրել են չվճարելու համար: Նրանց աշխատանքային պայմանագրում այդպիսի որևէ կետ առկա չէ: Վարորդները իրավունք ունեն միայն անհրաժեշտության դեպքում ուղևորներին զգուշացնել, որպեսզի ուղևորավարձը վճարեն միայն օրենսդրությամբ սահմանված կարգով, չթույլատրել ուղևորավարձի առձեռն վճարում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի պատասխանը. ԱԳՆ

Հաջորդ գրառումը

Բաքվի դատարանում վատացել է Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ինչո՞ւ Ձեր՝ դասախոս եղած ժամանակ որևէ ՀՀԿ-ականի երեխա Ձեր ընդդիմադիր դասախոսությունները չի նկարել և չի փոխանցել ռեկտորին. հարց Արայիկ Հարությունյանին

29/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը փոխել է եկեղեցու փականը և խոչընդոտում է մյուս քահանաների մուտքը եկեղեցի

29/10/2025
Նորություններ

Ինտենսիվ շփումները բոլոր հարցերի շուրջ են. Արայիկ Հարությունյանը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին

29/10/2025
Նորություններ

Մենք խոսքի համար չենք կալանավորում. գործադիրը կալանավորելու որևէ գործառույթ չունի. Արայիկ Հարությունյան

29/10/2025
Հաջորդ գրառումը

Բաքվի դատարանում վատացել է Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական