Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Սելի ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում»․ ո՜վ է խոսում մանիպուլյացիաներից․ «Փաստ»

02/02/2021
- Տեղական

«2018 թվականի գարնանը, երբ Նիկոլ Փաշինյանը փողոցի ճնշման արդյունքում վարչապետ ընտրվեց, մարդիկ նույնիսկ ամենավատ երազում չէին կարող պատկերացնել, որ վերջինիս կառավարման արդյունքում Հայաստանը ոչ միայն զարգացում չի ապրելու, այլև երկիրը հետընթաց է արձանագրելու, դեռ ավելին՝ հայտնվելու է ծանր պարտության հորձանուտում։ Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ քաղաքացիներն այդքան արագ հավատ ընծայեցին Փաշինյանին, որ վերջինս օրերի ընթացքում հնարավորություն ստացավ «գրավել» իշխանությունը, սակայն ժամանակը ցույց տվեց, որ հանրային ակնկալիքները սին են ու անհիմն։ Խնդիրն այն է, որ Փաշինյանին հաջողվեց հմուտ կերպով մանիպուլացնել հասարակությանը։

Նա հանդես էր գալիս մարդկանց համար ականջահաճո և պոպուլիստական բազմաթիվ խոստումներով՝ ժողովրդին խոստանալով, որ իր կառավարման արդյունքում տնտեսությունը զարգանալու է, քաղաքացիների կենսամակարդակը բարձրանալու է, կոռուպցիան իսպառ վերանալու է, ամրապնդվելու է Հայաստանի ինքնիշխանությունը և այդպես շարունակ։ Սրանով հանդերձ, Փաշինյանն այդպես էլ չէր ներկայացնում ճանապարհային քարտեզ կամ քայլերի հաջորդականություն, թե ինչպես է կյանքի կոչելու իր բազմապիսի խոստումները։ Խնդիրն այն է, որ հենց ինքը՝ Փաշինյանն էլ հստակ պատկերացում չուներ, թե ինչպես է ժողովրդի ակնկալիքներն իրականություն դարձնելու։ Նաև պետք է հաշվի առնել, որ իշխանական թիմն էլ իր հերթին չուներ այն որակները, որոնք հնարավորություն կտային ձեռնամուխ լինել Հայաստանի առաջ ծառացած խնդիրների լուծմանը։

Հարցն այն է, որ մեծ թվով պատահական մարդիկ փողոցից ուղղակի հայտնվեցին բարձր և պատասխանատու պաշտոններում։ Բայց սրան զուգահեռ սոցցանցերում և լրատվական դաշտում իշխանությունները բազմաթիվ մանիպուլյացիոն քայլերի միջոցով լծվեցին այնպիսի ֆոն ապահովելու գործին, թե իրականում ամեն ինչ դրական է, ժողովուրդը լավ է ապրում, իսկ որոշ դավադիր ուժեր ցանկանում են խանգարել իրենց։ Փաստացի Փաշինյանի իշխանությունն այս երկուսուկես տարվա ընթացքում հիմնված է եղել ստի ու կեղծիքի վրա, որն իր գագաթնակետին հասավ անցած տարի սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմում, երբ իշխանությունները հանրությանը հրամցնում էին, թե գնում ենք դեպի հաղթանակ, բայց իրականում առաջնորդեցին դեպի խայտառակ կապիտուլյացիա։

Չնայած այս հանգամանքին՝ Փաշինյանը դեռևս հույսեր է կապում, որ ինչպես եղել է նախկինում, այդպես էլ հիմա կկարողանա շարունակել հանրությանը քթից բռնած ման տալ։ Սակայն ներկայիս իրադրության պայմաներում, քանի որ բոլոր փաստերն իր դեմ են, Փաշինյանը նոր տակտիկա է որդեգրել։ Նախ՝ նա հասարակության համար առանցքային կարևորություն ունեցող հարցերի շուրջ այնպիսի հայտարարություններ է անում, որոնք ոչ միայն տարընթերցման տեղիք են տալիս, այլև դիպչում են հանրության նուրբ լարերին և լուրջ բողոքի հասունացման թեմա են դառնում։ Միայն հանրային կրքերի բորբոքումից հետո Փաշինյանը, նրա խոսնակն ու ԱԺ-ում հանգրվանած «մահապարտները» սկսում են լծվել Փաշինյանի հայտարարությունները թարգմանելու գործին, թե սա է ցանկացել ասել, կամ այս չի նկատի ունեցել և այլն։

Սակայն Փաշինյանի այսպիսի հայտարարությունները գնալով հաճախակի են դարձել, դրանից վերջինն էլ վերաբերում էր Շուշիի՝ ոչ հայկական լինելու խնդրին։ Իսկ ինչո՞ւ է այդպես: Մի տարբերակն այն է, որ Փաշինյանն այդպես էլ պետական գործիչ չդարձավ ու, իր բնավորության գծերին համապատասխան, պահի տակ անպատասխանատու և անհավասարակշիռ հայտարարություններ է անում, ապա սկսում «սրբագրել»։ Սակայն շատ ավելի հավանական է, որ նա պետության անվտանգության հետ կապված գլոբալ հարցերից հանրային ուշադրությունը շեղելու համար կեղծ օրակարգեր է ներմուծում քննարկումների դաշտ և փորձում հենց դրա շուրջ ձևավորել հանրային դիսկուրսը։ Բայց ամենամեծ զավեշտն այն է, որ լինելով հմուտ մանիպուլյատոր, ժամանակ առ ժամանակ Փաշինյանը մանիպուլյացիաների մեջ է մեղադրում ուրիշներին։ Այստեղ են ասել՝ «սելը ճռռալու տեղ սելվորն է ճռռում»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նախորդ գրառումը

Կառավարման համակարգում աննախադեպ իրավիճակ է ձեւավորվել՝ նորերը փնթի են ու լկտի․ «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Իզմիրի մի քանի շրջան հեղեղվել է հորդառատ անձրևներից հետո

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայտարարություն զինված ուժերում բռնության ու մահվան դեպքերի վերաբերյալ

24/07/2026
Նորություններ

Գագիկ Ծառուկյանը կրկին հրավիրվել է հարցաքննության՝ ՊԵԿ քննչական վարչություն. Տոնոյան

23/07/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Նորություններ

Որքան խորն են հակահայկական և թրքամետ քաղաքական «քաղցկեղի բջիջները» ներթափանցել միջազգային կառույցներ. Արման Աբովյան

23/07/2026
Նորություններ

Իգոր Սարգսյանի խափանման միջոցը փոխվեց

23/07/2026
Հաջորդ գրառումը

Իզմիրի մի քանի շրջան հեղեղվել է հորդառատ անձրևներից հետո

Լրահոս

Հայտարարություն զինված ուժերում բռնության ու մահվան դեպքերի վերաբերյալ

24/07/2026

Հասարակական մի շարք կազմակերպություններ մտահոգությունն են հայտնում ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողների շարունակական մահերի առնչությամբ։ ՀԿ-ների հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․...

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026

ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը, որով կասկածի տակ են դրվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ առաջադրված ահաբեկչության մեղադրանքների...

Մեկնարկում է հայ և թուրք երիտասարդների համար նախատեսված ծրագիր

23/07/2026

«Anadolu Kültür» կազմակերպության և «Եվրասիա համագործակցության հիմնադրամ»-ի (EPF) համատեղ նախաձեռնությամբ մեկնարկում է «Պատմությունների միավորում. երիտասարդական երկխոսություն անդրսահմանային ժառանգության միջոցով» ծրագիրը,...

Գագիկ Ծառուկյանը կրկին հրավիրվել է հարցաքննության՝ ՊԵԿ քննչական վարչություն. Տոնոյան

23/07/2026

Գագիկ Ծառուկյանի պաշտպաններ Երեմ Սարգսյանի և Էմին Խաչատրյանի՝ վաղվա մամուլի ասուլիսը հետաձգվում է, քանզի վաղը՝ ժամը 10:30-ին, Գագիկ Ծառուկյանը կրկին...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Որքան խորն են հակահայկական և թրքամետ քաղաքական «քաղցկեղի բջիջները» ներթափանցել միջազգային կառույցներ. Արման Աբովյան

23/07/2026

Մինչ Հայաստանում տեղի էր ունենում ընդդիմության նկատմամբ կատարյալ «բեսպրեդելը», աշխարհում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք լրջորեն ստիպում են մտածել այն...

Էրեբունիում հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար

23/07/2026

Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը հայտնաբերել է ուշագրավ որմնանկարի դրվագ: «Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում։ Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը հայտնաբերել է ուշագրավ որմնանկարի դրվագ`...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական