Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Իզմիրի մի քանի շրջան հեղեղվել է հորդառատ անձրևներից հետո

Թուրքիայի արևմուտքում հորդառատ անձրևների պատճառով հեղեղվել են Իզմիրի մի քանի թաղամասերի փողոցներ

Իզմիրի քաղաքային վարչակազմը երեքշաբթի բնակիչներին կոչ է արել առանց անհրաժեշտության փողոց դուրս չգալ բնակավայրի մի շարք տարածքներում ջրհեղեղի պատճառով:

«Խնդրում եմ անտեղի դուրս չգալ փողոց և չօգտագործել սեփական փոխադրամիջոցները», – ասված է հաղորդագրության մեջ: