Այսօր տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած զինծառայողներ չկան. հայտարարել են ՀՀ ՊՆ-ից։
ՊՆ-ից հայտնել են․
«Մեկ զինծառայող աննշան քերծվածքներ ունի:
Հորդորում ենք ապատեղեկատվություն չտարածել»։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Մեղրի-Սիսիան ավտոճանապարհին այսօր վթար է տեղի ունեցել:
Հոսպիտալի ճանապարհին վթարի է ենթարկվել ՊՆ-ին պատկանող «ՈւԱԶ» մակնիշի մեքենան, որի մեջ զինվորներ և բուժքույր են եղել: