Քաղաքաշինության, հրդեհային և տիխնիկական անվտանգության տեսչական մարմնի կողմից քիչ առաջվա պայթած պահեստը վերջերս տուգանվել է և խախտումների վերացման համար կարգադրագիր է տրված եղել. այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը:
«Հանուն արդարության պետք է ասեմ:
Քաղաքաշինության, հրդեհային և տիխնիկական անվտանգության տեսչական մարմնի կողմից քիչ առաջվա պայթած պահեստը վերջերս տուգանվել է և խախտումների վերացման համար կարգադրագիր է տրված եղել»,- գրել է նա։
Հիշեցնենք. օգոստոսի 14-ին՝ ժամը 13։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կա մեկ զոհ։ ԱԻՆ-ից հաղորդում են, որ տուժածների թիվը 30 է։ 14 հոգի տեղափոխվել է հիվանդանոցներ։