Բաքվում պահվող հայերի նկատմամբ խոշտանգումների մասին տեղեկություններն արդեն իսկ բացահայտ են. այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ մինչ այս, չէին ուզում հայտարարություններով սադրել խոշտանգումներ, արգելված միջոցների կիրառում: Այժմ, Փաշինյանի խոսքով, այլևս սադրել չեն կարող, որովհետև դա արդեն տեղի է ունեցել:
Փաշինայնը հիշեցրել է, որ խնդրի կապակցությամբ ինքը, նաև արտգործնախարարությունը հանդես են եկել հայտարարություններով, որոնք հստակ գնահատական են տալիս, և այդ ուղղությամբ արվում են հնարավոր դիվանագիտական աշխատանքներ:
«Մենք բոլոր բանակցություններում այդ հարցը բարձրացնում ենք, ընդ որում՝ մենք այդ հարցերը բարձրացնում ենք նաև Ադրբեջանի հետ բանակցություններում, և այդ ուղղությամբ գործադրվում են ջանքեր, որոնք չեն երևում»,-նշել է նա: