Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ոստիկանության բոլոր կառույցները ենթարկվելու են ոստիկանության հանրապետական ղեկավարությանը. Փաշինյան

15/11/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը ամենաարդյունավետ ընթացքի մեջ է, այդ փոփոխությունների ճանապարհի մի զգալի մասը անցել ենք, բայց ես կարծում եմ, որ կարևոր է նաև, որ մենք հանրության համար պարզաբանենք, թե այդ փոփոխությունների նշանային և երևացող կամ գուցե չերևացող կարևոր կողմը որն է։ Այս մասին, այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության քննարկման ժամանակ:

«Ընդհանուր առմամբ ի՞նչ է արդեն իսկ փոխվել: Նախկինում մենք ունեինք ոստիկանության մարզային վարչությունների, քաղաքային բաժինների և բաժանմունքների համակարգ, որը 90-ականների սկզբին ներդրվեց: Բոլոր մարզերում, մենք ունենք ուղաձիգ ենթակայության երեք հիմնական կառույցներ՝ առանձին քրեական ոստիկանություն, որտեղ մարզի մասշտաբով է աշխատում քրեական ոստիկանությունը, նոյեմբերից արդեն քրեական ոստիկանությունը ձևավորվեց: Այն ժամանակ վարչություններում և բաժիններում կար քրեական, քրեական բաժիններ, քրեականներ, ինչպես ասում են:  Հիմա ամեն մարզում մենք ունենք քրեական ոստիկանություն, որը զբաղվելու է ծանր և առանձնապես ծանր հոդվածներով։

Զուգահեռ մենք ներդրել ենք արդեն համայնքային ոստիկանություններ, որի օպերատիվ հատվածը զբաղվելու է փոքր, ոչ մեծ ծանրության հանցանքների օպերատիվ սպասարկմամբ:

Հաջորդ ուղղությունը պարեկային ոստիկանությունն է։ Եվ հիմա այսօր այս երեք ուղղություններ ունենք։ Ամենակարևոր առանձնահատկությունն ի՞նչ է, որ այս բոլոր կառույցները իրենք ուղղաձիգ ենթակայությամբ ենթարկվելու են ոստիկանության հանրապետական ղեկավարությանը։ Այսինքն էլ մարզային  աստիճանակարգություն գոյություն չի ունենալու:

Այստեղ կարևոր է նաև, որ այս երեք ուղղությունները ոստիկանության մարզային մասշտաբի նույն ղեկավարության ներքո չեն աշխատում, ինչը որոշակիորեն նաև հենց ոստիկանության ներսում հակակշիռների մեխանիզմ է ստեղծում: Իհարկե, նրանք շատ սերտ համագործակցելու են, բայց մարզային մասշտաբում նույն ղեկավարին չեն զեկուցելու: Դա հնարավորություն է տալիս, որ մինչև կենտրոնական ներքին ոստիկանության ղեկավարություն, ՆԳՆ զեկույցները չդեֆորմացվեն կամ դեֆորմացված հատվածները դառնան ավելի տեսանելի և նկատելի»,- հայտարարեց Փաշինյանը:

Հաջորդ՝ 4-րդ ուղղությունը, ըստ վարչապետի, ոստիկանության գվարդիան է, որը կունենանք 2026-ի մեկնարկին: Ոստիկանության գվարդիան ոստիկանության զորքերի իրավահաջորդն է լինելու։

Փաշինյանը նշեց, որ այսուհետեւ ոստիկանության զորքերը չեն լինի կենտրոնացած միայն Երեւանում, եւ ստիպված չեն լինի մարզում որեւէ մեծ միջոցառում կազմակերպելու դեպքում, դրանք Երեւանից տեղափոխել մարզ: Այսուհետ մարզերում կլինեն ոստիկանության գվարդիայի ստորաբաժանումներ:

«Իհարկե, այս ընթացքում ատեստավորման գործընթացը, վերապատրաստման գործընթացը, շատ կարևոր է, որ մենք հիմա փորձեցինք նաև քաղաքացիական շրջանակներից նոր ծառայողներ ներգրավել քրեական նորացված ոստիկանության ծառայության մեջ: Իհարկե չենք ասի, թե մասշտաբը մեծ ստացվել: Ընդամենը 33 հոգի են անցան դասընթացները և քննությունները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Խաղաղության պայմանագրի ստորագրման հստակ պայմանավորվածություն դեռ չկա. Բայրամով

Հաջորդ գրառումը

Եթե Հայաստանն աշխատանք չի սկսել, ուրեմն դեռ բաց հարցեր կան

Համանման Հոդվածներ

Միջազգային

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025
Նորություններ

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025
Նորություններ

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025
Հաջորդ գրառումը

Եթե Հայաստանն աշխատանք չի սկսել, ուրեմն դեռ բաց հարցեր կան

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ ֆրանսիական հետախուզական ծառայությունները միջնորդի միջոցով դիմել են իրեն՝ Մոլդովայի կառավարությանն օգնելու գրաքննել թելեգրամյան...

ԿարդալDetails

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական