Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շիրակի պետական համալսարանի գիտխորհուրդը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

21/12/2020
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՇՊՀ գիտական խորհուրդը որոշել է 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ստեղծված օրհասական իրավիճակով որոշեց հանդես գալ հայտարարությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.«Սիրելի՛ հայրենակիցներ,Մենք՝ ՇՊՀ գիտական խորհրդի անդամներս, որպես անաչառ մտավորականներ, մեր ցավակցությունն ենք հայտնում ադերբեջանաթուրքական ագրեսիայի զոհերի ընտանիքներին, հարազատներին, և հեռու մնալով քաղաքական տարաբնույթ հոսանքներից, գիտակցելով պահի հրամայականը, լինելով մտահոգ՝ հայտնում ենք մեր տեսակետը և ներկայացնում ապագայի տեսլականը։Սույն թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև ՀՀ վարչապետի կողմից խիստ գաղտնիության պայմաններում ստորագրված հայտարարությունը գնահատում ենք որպես հայ ժողովրդի համար նվաստացուցիչ մի փաստաթուղթ, որի արդյունքում Արցախի և Հայաստանի Հանրապետություններն ունեն զգալի տարածքային կորուստներ, հայկական զույգ պետություններում և Սփյուռքում ստեղծվել է բարոյահոգեբանական բարդ ու ծանր մթնոլորտ։Պարտադրված պատերազմում (ռազմի դաշտում և դիվանագիտական հարթակում) մեր կրած ցավալի պարտության պատճառների վերաբերյալ մեր կարծիքներն ու գնահատականները կարող են տարբեր լինել, սակայն մեկ բան ակնհայտ է և անվիճելի, որ այդ ամենի արդյունքում մեր երկրում առկա է խորը ճգնաժամ և քաղաքացիական պատերազմի իրական սպառնալիք։Ցավով պիտի արձանագրենք, որ ստեղծված պայթյունավտանգ իրավիճակում իշխանությունների գործողություններն անարդյունավետ են և չեն նպաստում հասարակության մեջ առկա լարվածության և ներքին պառակտվածության թուլացմանը։Կոչ ենք անում հասարակության քաղաքական և ապաքաղաքական բոլոր ներկայացուցիչներին, քաղաքական իշխանությանը, ընդդիմությանը սթափ գնահատել առկա իրավիճակը, գործել բացառապես ՀՀ սահմանադրության և օրենքների սահմաններում, դրսևորել պատասխանատվություն, զսպվածություն և համախմբված ձգտել ազգային համերաշխության։Որպես առկա ճգնաժամի հաղթահարման ուղի՝ պահանջում ենք ՀՀ կառավարության հրաժարականը՝ հանրապետության վարչապետի գլխավորությամբ, կոչ ենք անում ԱԺ-ին դրսևորել պետական մտածողություն, որպես խորհրդարանական երկրի լեգիտիմ օրենսդիր մարմին, սահմանադրական ճանապարհով, ողջախոհության և ազգային համերաշխության պայմաններում ընտրել նոր վարչապետ և ձևավորել բացառապես արհեստավարժներից կազմված հանրային վստահություն ներշնչող ժամանակավոր կառավարություն, որի հիմնական խնդիրը պետք է լինի երկրի ներսում իրավիճակի կայունացումը, բացառապես հայկական գերակա շահի վրա հիմնված արտաքին քաղաքականության իրականացումը, ինչպես նաև ողջամիտ ժամկետում ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների կազմակերպումը»:

Yerkir.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանի ձեռքը չսեղմած հոգևորականի տունը այս պահին խուզարկում են

Հաջորդ գրառումը

Իրանը ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացրել է Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա կառուցման մասին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Շարունակում ենք պայքարը ու գնում դեպի անվերապահ հաղթանակ՝ մե՛ր ձևով. Սամվել Կարապետյան

19/11/2025
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Գուգարաց թեմի հոգևոր սպասավորների և թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի հետ

19/11/2025
Նորություններ

Թբիլիսիում կայացել է Հայաստանի ու Վրաստանի նախագահների հանդիպումը

19/11/2025
Մշակութային

Ադրբեջանցիներն Արցախում ոչնչացրել են Այգեկ գյուղի շիական մզկիթը. Հովիկ Ավանեսով

19/11/2025
Հաջորդ գրառումը

Իրանը ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացրել է Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա կառուցման մասին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական