Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում հերթական անգամ «ապամոնտաժում» են ազգային հերոսի արձանը:
Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը հերքում է Մարտունիում Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժման լուրը, որը հերթական անգամ տարածվել է սոցիալական ցանցերի հայկական տիրույթում։
«Արձանն իր տեղում է։ Նրա ճակատագիրը կարող են որոշել միայն Մարտունու բնակիչները»,– Sputnik Արմենիային ասաց Ավանեսյանը։
📌Հիշեցնենք` նմանատիպ խոսակցություններ էին պտտվում նաև այս տարվա փետրվարին։ Բայց այն ժամանակ էլ Արցախի ղեկավարությունը հերքեց լուրերը։