Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նախ մի քանի անգամ օդ են կրակում, հետո սկսում կրակահերթ արձակել․ «Իրավունք»

23/11/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Իրավունք» թերթը գրում է․ «Թշնամու պարբերական հոգեբանական ճնշումների ներքո, անիրական թվացող պայմաններում սարուշենցիները շարունակում են ապրել մասնատված, պատերազմի անթիվ զրկանքները կրած հարազատ գյուղում: Ավելին, եղած սուղ պայմաններում կարողանում են արարել, փխրուն խաղաղության պայմաններում էլ՝ երեխաներ մեծացնել: Փշալարից այս կողմ տարածքը հսկում են Արցախի ՊԲ զինվորները, հակառակորդի դիրքերը հստակ նկատվում են գյուղը շրջապատող արոտավայրերի ու դաշտերի տարածքում, որոնք գրեթե ամբողջությամբ ադրբեջանական կողմի վերահսկողության տակ են: Գյուղը թշնամու դիրքերից օդայինով մոտ մեկ կիլոմետր է, ցամաքայինով՝ մոտ երկու:

Սարուշենի համայնքապետ Կարեն Գասպարյանը վստահեցնում է, որ գյուղացիներին թշնամու կրակոցները, որոնք հիմնականում հոգեբանորեն ճնշելու, հայաթափելու միտում ունեն, չեն վախեցնում: Պարզապես մարդիկ փաստի առաջ են կանգնում՝ զրկվում են ամենօրյա ապրուստի միջոցից, գյուղացիները հիմնականում հողագործությամբ են իրենց օրվա հացն ու ձմռան պաշարը կուտակում.

– Մինչեւ արոտավայրերի վրա թիրախային կրակոցներ արձակելը, թշնամին նախ մի քանի անգամ օդ է կրակում, հետո սկսում կրակահերթ արձակել: Թիրախավորում են հիմնականում Ամարասի տեղամասը, որտեղ տրակտորների աշխատելու ժամանակ կրակ են բացել: Վերջին անգամ կրակ բացելուց հետո հստակ պահանջել են, որ էդ տարածքները չմտնենք, ոչ մի հողագործական աշխատանք չանենք: Ադրբեջանցիների պահանջը մեզ փոխանցել են ռուս խաղաղապահները: Հարյուրից ավել հեկտարներ վառելահողեր ունենք, որոնց փաստորեն մոտենալ էլ չենք կարող: Մենք աշնանացան էինք անում՝ գարի, ցորեն էինք ցանում, հիմա ես չգիտեմ՝ ինչ է լինելու մեր վաղվա օրը…

Վերջին իրադարձություններն էլ գյուղացիների մոտ խուճապ չեն առաջացրել, պարզապես հարցն այն է, որ եթե գյուղացին հողագործությամբ, անասնապահությամբ չզբաղվի, էլ գյուղում մնալու է, որ ի՞նչ անի, էս է մեզ տանջող հարցը: Գյուղից պատերազմից հետո որեւէ մեկը չի հեռացել: Ունեցել ենք 350 հոգի, էսօր էլ այդքան են: Բոլորն էլ ուզում են ապրեն իրենց հողում, իրենց հողերը մշակեն: Բայց գնալով մեր շուրջ օղակը սեղմվում է, մեր վաղվա օրն է արդեն անորոշ, սա է ամենավատը, թե չէ կրակոց, էս, էն, դրան արդեն սովորել ենք, դրանով մեզ չեն հանի մեր գյուղից»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ի՞նչ որոշում կկայացվի այսօր ՀԱՊԿ-ում՝ Հայաստանի հարցով. «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Ավետիք Չալաբյանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածո՞ւ․ «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանը խոչընդոտում է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. Ալեն Սիմոնյան

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Նիկոլի բերանով հաստատագրվեց, որ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի բնօրինակ երեսպատման քարերը ոչնչացվել են. Հայկ Դեմոյան

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Թիրախում Ռոբերտ Քոչարյանն է. Բաքվին անհանգստացնու՞մ է նա. Հակոբ Բադալյան

20/04/2026
Հաջորդ գրառումը

Ավետիք Չալաբյանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածո՞ւ․ «Հրապարակ»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական