Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մոսկվայի հայտարարությունները և բուն փաստաթուղթը վերահաստատեցին, որ թե՛ ՀՀ վարչապետը, թե՛ իր թիմը չունեն անհրաժեշտ բանակցային կարողություններ

12/01/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեկ կրկին Հայաստանի վարչապետը ստորագրեց ևս մեկ միջազգային փաստաթուղթ, որը, բացի բովանդակային անորոշություններից և հակասություններից, նաև չի անցել որևէ ներպետական գործընթացով։ Ցավոք, գործող իշխանության համար այս գործելաոճը դարձել է մշտապես կիրառվող մեթոդ, որը, իհարկե, նաև հակասում է գործող օրենսդրությանը։ Ավելին, Հայաստանի վարչապետը ստորագրեց հերթական փաստաթուղթը` այդպես էլ առկախ վիճակում թողնելով առանցքային կարևորության հարց հանդիսացող գերիների վերադարձի խնդիրը։

 Երեկվա Մոսկվայի հայտարարությունները և բուն փաստաթուղթը վերահաստատեցին, որ թե’ Հայաստանի վարչապետը և թե’ իր թիմը չունեն անհրաժեշտ բանակցային կարողություններ (և ոչ միայն) ապահովելու Հայաստանի լավագույն շահը։ Ավելորդ է անգամ խոսել, թե ինչ է սպասվում Հայաստանին հունվարի 11-ին ստորագրված այդ փաստաթղթի կիրարկման փուլում։ Հետագա գործընթացները անդառնալի հետևանքներ են ունենալու ապագա սերունդների վրա։

Ուստի, օրհասական է, որ բանակցող թիմը և իր ղեկավարը ամբողջապես և անհապաղ փոխվեն, ինչը հնարավորություն կընձեռի Հայաստանին փոփոխություններ / լրացումներ կատարելու միջոցով քաղել առավելագույնը հունվարի 11-ին ստորագրված հայտարարությունից, բայց կարևորը՝ չզոհաբերելով անվտանգությունը և լուծելով գերիների վերադարձի հարցը։

Մինչև բուն բանակցային գործընթացում ներգրավվելը, նոր թիմը կարող է ձևավորել և առաջ մղել Հայաստանի համապարփակ բանակցային հայեցակարգը և դնել բոլոր նախապայմանները, որոնց կատարումից հետո միայն պետք է սկսի հունվարի 11-ին ստորագրված հայտարարության կիրարկման գործընթացը։ Ինչ վերաբերում է երեկ ստորագրված հայտարարությանը, ապա նոր բանակցային թիմը կարճ ժամանակում պետք է թելադրի իր սեփական օրակարգը, մասնավորապես թիմը կարող է .

 ա) ձևավորել երկրի տրանսպորտային քաղաքականությունը (ներառելով առևտրի դյուրացման և մրցակցության բաղադրիչները), որը պետք է համահունչ լինի Հայաստանի անվտանգության հայեցակարգին և արձագանքի նոր մարտահրավերներին,

 բ) մշակել բանակցային ռազմավարությունը, որը պետք է համապատասխանի Հայաստանի կողմից արդեն իսկ ստանձնած պարտավորություններին, օրինակ` Առևտրի համաշխարհային կազմակերպության, ՏՐԱՍԵԿԱ (TRACECA – Transport Corridor Europe-Caucasus-Asia), ԵԱՏՄ, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և այլն,

 գ) նախաձեռնել հանրային ենթակառուցվածքների ներդրումային ծրագրեր (հիմքում դնելով «ծախսերի և օգուտների» վերլուծությունը) և դրանց ֆինանսավորման համար ներգրավել միջազգային ֆինանսական կազմակերպություններին և ինստիտուցիոնալ ներդրողների,

 դ) ստեղծել հնարավորոթյուններ պետություն-մասնավոր գործընկերության արդյունավետ իրագործման համար՝ իհարկե, զարկ տալով տեղական ներդրումներին, որոնք պետք է ներգրավված լինել ենթակառուցվածքների ստեղծման և զարգման գործում։

 Այս ամենը պահանջում է համառ աշխատանք, համապատասխան հմտություններ և փորձ, որոնք, ինչպես ցույց տվեցին վերջին տարիները, իսպառ բացակայում է գործող կառավարության մոտ։ Անխուսափելի է, պետք է ձևավորել նոր կառավարություն և բանակցային թիմ, որի առաջնային նպատակը պետք է լինի Հայաստանի շահը։

Սարգիս Գրիգորյան

GPartners իրավաբանական գրասենյակ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անցյալ գիշերը 20 տարվա ընթացքում ամենացուրտն էր Իսպանիայում

Հաջորդ գրառումը

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայում գերիների հարցով ունեցանք երկրորդ տապալումը Հայաստանի՝ ձախողված դիվանագիտության պատճառով․ Աննա Կարապետյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025
Նորություններ

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025
Նորություններ

Վարչական դատարանը մերժել է Էդմոն Մարուկյանի միջնորդությունը. թիվ 1299-Ն որոշումը ուժի մեջ կմտնի 2025 թվականի նոյեմբերի 1-ից

24/10/2025
Նորություններ

Նպատակը ոչ թե արդարադատություն իրականացումն է, այլ՝ Մասիսի ընդդիմադիր համայնքապետին ընտրություններից առաջ մեկուսացնելը. Գոհար Մելոյան

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայում գերիների հարցով ունեցանք երկրորդ տապալումը Հայաստանի՝ ձախողված դիվանագիտության պատճառով․ Աննա Կարապետյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեր Սարգիսը պետք է կիրակի օրը Հովհաննավանքում պատարագ մատուցեր, բայց նույն ժամին նրան կանչել են հարցաքննության

25/10/2025

Հովհաննավանքի հոգևոր հովիվ տեր Սարգիսը հոկտեմբերի 26-ին չի կարողանա պատարագ մատուցել, քանի որ հենց այդ օրը նրան կանչել են հարցաքննության։...

ԿարդալDetails

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025

Վարչական դատարանը մերժել է Էդմոն Մարուկյանի միջնորդությունը. թիվ 1299-Ն որոշումը ուժի մեջ կմտնի 2025 թվականի նոյեմբերի 1-ից

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական