Դեկտեմբերի 18-ին, ժամը 16:00-ին մենք լինելու ենք այնտեղ, մեր ժողովրդի հետ: Այս մասին հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:
«Դիմում եմ առաջինը վարչապետ Փաշինյանին. վարչապետ Փաշինյան, մի արա էդ բանը, եպիսկոպոսներին Էջմիածին ուղարկելով, մի ուղարկիր այնտեղ քաղաքացիական հագուստով ոստիկանների, մի հրահրի սադրանքներ, մի պառակտիր մեր ժողովրդին, նվեր մի արա մեր թշնամիներին»,- նշել է նա։





