ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին բռնադատելու վերաբերյալ
Մենք՝ ներքոստորագրյալներս, խստորեն դատապարտում ենք Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին բռնադատելու դատարանի որոշումը՝ այն գնահատելով որպես խոսքի ազատության սահմանափակման, հոգևոր-ազգային գործունեությամբ պայմանավորված հալածանքի դրսևորում, ինչպես նաև արտաքին թշնամական ուժերի թելադրանք։
Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին ազգային ինքնության, հոգևոր կենսունակության և հանրային համերաշխության հիմնասյուներից է: Եկեղեցու սպասավորի նկատմամբ այսպիսի անարդար վերաբերմունքը հարված է ոչ միայն Եկեղեցուն, այլև ողջ ազգային արժեհամակարգին։
Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը Հայաստան կրկին ներմուծելու քաղաքականությունը:
Արձանագրում ենք նաև ՀՀ դատաիրավական համակարգի լիակատար կախվածությունը վարչակազմից:
Մեր զորակցությունն ենք հայտնում Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն՝ հանուն իրավունքի գերակայության և համազգային համերաշխության։ Հայտնում ենք, որ հետևողական ենք լինելու բացառելու համար բոլոր տեսակի քաղաքական հետապնդումները Հայաստանում։
4 hոկտեմբերի 2025թ․
Ագուլյան Կարեն-ԱԻՄ
Բաբայան Նիկա – Երաժշտական պրոդյուսեր
Բալոյան Արթուր-«Արդարություն» կուսակցության նախագահ
Գաբրիելյան Մեխակ-1990-95թթ․Գերագույն խորհրդի պատգամավոր
Գասպարյան Արա -«Ազգային օրակարգ» կուս․ գործ. քարտուղար
Գրիգորյան Սուսաննա-Գրականագետ
Դադոյան Վանո-Հոգևոր մշակութաբան
Դեմոյան Հայկ -Պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր
Եղիազարյան Մանվել-«Արաբո» ջոկատի հրամանատար, «Արաբո» ՀԿ նախագահ
Զոհրաբյան Ապրես-Արևելագետ
Իսրայելյան Անաստաս-«Վերադարձ Արցախ» ՀԿ նախագահ
Հակոբյան Արա-«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ
Հակոբյան Ռուբեն-Գերագույն խորհրդի պատգամավոր
Հայրիկյան Պարույր-ԱԻՄ առաջնորդ
Հայրյան Լևոն- «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ
Մակեյան Պետրոս-Քաղաքական գործիչ
Մանուկյան Խաչիկ-Բանաստեղծ
Մանուկյան Նարեկ-Արմենիա 2026 շարժման հիմնադիր
Մարգարյան Դավիթ-«Ապրելու երկիր» կուսակցություն
Մելոյան Արմեն-ոստիկան, պահեստազորի գնդապետ
Մինասյան Ալեքսան-«Վերելք» ՀԿ
Մնացականյան Վիկտոր-«Հաղթանակ» կուսակցության նախագահ
Չալիկյան Խաչիկ-Ռեժիսոր
Չուգասզյան Գարեգին-ԱԺԲ խորհրդի անդամ
Պապյան Արա-ԱԺԲ խորհրդի անդամ
Պետրոսյան Եղիշե-ԱԺԲ խորհրդի անդամ
Պետրոսյան Ռազմիկ-Գերագույն խորհրդի պատգամավոր, Արցախ
Սեֆիլյան Ժիրայր-ԱԺԲ խորհրդի անդամ
Սիսլյան Վազգեն-«ՀԱՀԳԲ» մարտիկ
Ստեփանյանց Ստեփան-Պատմական գիտությունների դոկտոր
Տոնոյան Կարին-«Հայ Ասպետ» հիմնադրամի տնօրեն