Շաբաթ, Փետրվարի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեր Սահմանադրությունը խոչընդոտ չէ խաղաղության պայմանագիրը կնքելու համար․ պատրաստ ենք հենց վաղն էլ այն ստորագրել․ Պապոյան

14/02/2026
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի Սահմանադրությունը խոչընդոտ չէ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար, և հայկական կողմը պատրաստ է այն ստորագրել հենց վաղը. ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին,  թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը France 24-ին տված հարցազրույցում նշել է, որ խաղաղության պայմանագիր չի ստորագրվի, քանի դեռ Հայաստանի Սահմանադրությունը «ուղղված չէ»։

«Այստեղ նորություն չկա այն իմաստով, որ մենք կարծում ենք, որ մեր Սահմանադրությունը խոչընդոտ չէ խաղաղության պայմանագիրը կնքելու համար, և մենք պատրաստ ենք հենց վաղն էլ կնքել խաղաղության պայմանագիրը։ Ե՛վ հայտարարության մեջ, և՛ մեր մոտեցման, և՛ մեր դիրքորոշման մեջ ոչ մի նորություն չկա, և մենք շարունակում ենք կարծել, որ կարող ենք կնքել խաղաղության պայմանագիրը անգամ այս վիճակով, որովհետև մեր Սահմանադրական դատարանը տվել է հստակ գնահատական, որ դա չի հակասում»,- ընդգծեց Պապոյանը։

Նախարարի խոսքով՝ Հայաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ, և բանակցային գործընթացը շարունակվում է։

«Մենք տեսնում ենք, որ կա գործընթաց, և այդ գործընթացը բավականին լավ տեմպերով առաջ է գնում։ Փաստ է նաև, որ հաստատվել է խաղաղություն, փաստ է նաև, որ սահմանին զինվորներ այլևս չեն զոհվում, փաստ է նաև, որ մեծ ենթակառուցվածքային և ներդրումային ծրագրեր են իրականացվում Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում՝ հիմնականում ամերիկյան ներդրումներով, որոնք, իմ կարծիքով, ամենամեծ երաշխիքն են տարածաշրջանում տևական խաղաղության և Հայաստանի տնտեսական զարգացման համար»,- նշեց Պապոյանը։

Ավելի վաղ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը France 24-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանի Սահմանադրության մեջ առկա ձևակերպումները, որոնք, ըստ նրա, վերաբերում են Ղարաբաղին, մնում են «կարմիր գիծ» Ադրբեջանի համար։ Նրա խոսքով՝ առանց այդ փոփոխության խաղաղության համաձայնագրի ստորագրումը չի կայանա։

Infoport.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թրամփը պատրաստ է հանդիպել այաթոլլահի հետ. Ռուբիո

Հաջորդ գրառումը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տոնախմբվեց Տեառնընդառաջը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից. դատախազությունը նրա դեմ քրեական հետապնդում է հարուցել

14/02/2026
Նորություններ

Այս պահի դրությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար ակնհայտ մրցակից չի երևում. Ալեն Սիմոնյան

14/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տոնախմբվեց Տեառնընդառաջը

14/02/2026
Միջազգային

Թրամփը պատրաստ է հանդիպել այաթոլլահի հետ. Ռուբիո

14/02/2026
Հաջորդ գրառումը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տոնախմբվեց Տեառնընդառաջը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական