Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեր հաղթանակը դա մեր ընդհանուր պատմության փառավոր էջերից մեկն է. ՀՀ-ում ՌԴ դեսպանատան շնորհավորական ուղերձը՝ Հաղթանակի Օրվա առթիվ

09/05/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի Օրվա առիթով, որը ներկայացնում ենք ստորև. «Հարգելի ընկերներ: Այսօր մենք նշում ենք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-րդ ամյակը։ Ամեն անգամ, երբ երկրները և ժողովուրդները դժվարին ժամանակներ են ապրում, նրանք նայում են դեպի իրենց անցյալը, փնտրում են այնտեղ այն հենարանը, այն աղբյուրը, որը կարող է բարձրացնել հոգին, ամրացնել բարոյական ուժերը։ Հայրենասիրությունը, հայրենիքի հանդեպ սերը եղել են, կան ու կլինեն ցանկացած երկրի անվտանգության ու զարգացման ապահովման որոշիչ գործոն: Ռուսաստանցիների և հայերի, ինչպես նաև նախկին Խորհրդային Միության մյուս ժողովուրդների համար, որն իր վրա է վերցրել սարսափելի պատերազմի ծանրությունը, Հաղթանակի Օրը հատուկ տոն է, շատ առումներով խորապես անձնական, քանի որ մեր երկրներում, թերևս, չկան ընտանիքներ, որոնց չի անդրադարցել պատերազմը: Դա պարզապես պատմական ամսաթիվ չէ, դա հիշողություն է մեր պապերի ու նախապապերի հերոսության ու արիության մասին, հիշեցում անչափ բարձր գնի մասին, որը մեր ժողովուրդները վճարել են խաղաղության համար։ Մենք ոչ միայն սգում ենք զոհվածների համար, այլև հպարտանում ենք նրանց համար, ովքեր գլուխ չեն խոնարհել չարիքի առջև և նվաճել են կյանքի և արժանապատվության իրավունքը՝ ոչ միայն իրենց համար:Մեծ Հաղթանակը դա մեր ընդհանուր պատմության, մեր ընդհանուր ժառանգության փառավոր էջերից մեկն է, որի կարևորագույն տարրերից են հանդիսանում Ռուսաստանի և Հայաստանի միջև իրական եղբայրական հարաբերություններն այսօր, մեր մշակույթների փոխկապակցվածությունը, հոգևոր ընդհանրությունը, հավատարմությունը մնայուն արժեքներին: Մեր երկրներներում խնամքով են վերաբերվում պատերազմի հիշատակին, մեծ նշանակություն տալիս դրա մասին պատմական ճշմարտության պահպանմանը: Ցավոք, դրա համար հիմա ստիպված ենք պայքարել, դիմակայել պատմության կեղծման, նացիզմի հերոսացման, ֆաշիստների կողմից մարդկության դեմ կատարած հանցագործությունների ժխտման փորձերին` ազատամարտիկների դերի նսեմացմանը: Հաղթանակի Оրը լուսավոր, ուրախ և միևնույն ժամանակ տխուր տոն է: Տոն` արցունքներն աչքերին, ինչպես հայտնի երգում է ասված: Այս օրը երկրագնդի բոլոր ազնիվ մարդիկ գլուխ են խոնարհում ի նշան հիշատակի և երախտագիտության նրանց, ովքեր իրենց կյանքով, իրենց մարտական սխրանքով և ծանր աշխատանքով ապահովեցին Մեծ հաղթանակը: Այս տարի մենք նշում ենք ևս մեկ հոբելյան, ողբերգական` Խորհրդային Միության վրա Ֆաշիստական Գերմանիայի նենգ հարձակման 80-ամյակը: Հաղթանակի Оրը, ինչպես միշտ, հատուկ շնորհավորանքներ և երախտիքի խոսքեր ուղղված մեր թանկագին վետերաններին: Դուք մեզ համար կենդանի հիշողություն եք` արժանի ընդօրինակման: Խորին խոնարհում, քաջ առողջություն և հոգու տոկունություն ձեզ, իսկ մեզ բոլորիս` խաղաղություն, համաձայնություն և բարեկեցություն: Շնորհավո´ր տոնը, շնորհավո´ր Մեծ Հաղթանակի Օրը»: 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՈՒՂԻՂ․ Ռոբերտ Քոչարյանը, Վահե Հակոբյանը և Իշխան Սաղաթելյանը դաշինք կազմելու հուշագիր են ստորագրում

Հաջորդ գրառումը

Պուտինը պատմել է Հաղթանակի օրվան նվիրված շքերթից իր տպավորության մասին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Պուտինը պատմել է Հաղթանակի օրվան նվիրված շքերթից իր տպավորության մասին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական