Երեքշաբթի, Հունիսի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մենք անվտանգությունն ենք կորցնում, հասկանո՞ւմ եք․ Կապան համայնքի ղեկավար

16/12/2020
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սիսիանի խոշորացված Կապան համայնքի մի շարք գյուղեր, նոր իրողություններով պայմանավորված, դարձել են Ադրբեջանին սահմանակից: Դրանք ենք՝ Դավիթ Բեկ, Կաղնուտ, Ուժանիս, Եղվարդ, Ագարակ, Դիցմայր, Սյունիք, Գեղանուշ, Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ: Նրանց թվում է նաև Կապան քաղաքը: Պատերազմից հետո ի հայտ եկան բազմաթիվ խնդիրներ, որոնք հանգիստ չեն տալիս բնակիչներին, սակայն բոլորն այսօր միայն մեկ կարևոր հարցի պատասխան են ուզում ստանալ, ինչպես է լուծվելու իրենց անվտանգության խնդիրը: Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ անվտանգության հարցը դարձել է թիվ մեկ խնդիր: Խոսքն այս պահին որևէ միջադեպով չէ պայմանավորված, այլ բնակիչների մտահոգությունը կապված է սահմանագծումների ապագա գործընթացի հետ:«Մենք անվտանգությունն ենք կորցնում, հասկանո՞ւմ եք: Նոր դրանից հետո նյութական հարցերն են: Այո, կրճատվել են մեր հնարավորությունները՝ արոտավայրեր, վարելահողեր, անտառներ: Գյուղատնտեսության հետ կապված մեծ վնասներ են լինելու, բայց հիմա մեզ համար առաջնահերթ է բնակիչների անվտանգությունը պահելը, մնացած սոցիալական, տնտեսական հարցերը այս փուլում երկրորդական են»,-ասաց համայնքի ղեկավարն՝ ընդգծելով, որ ներկայում անվտանգության հարցերի ապահովման գործն արդյունավետ կազմակերպելու համար կամավորականներ են ներգրավվել:Գևորգ Փարսյանը նկատեց, որ դեռ իրենց հատվածում սահմանազատման որևէ աշխատանք չի իրականացվել, սակայն սահմանների հստակեցման հարցում անորոշությունը շատ է, թե ինքը, թե բնակչությունը չգիտեն՝ ինչ է սպասվում:«Եթե սահմանային բնագիծը ԽՍՀՄ-ի սահմանային գծերին համապատասխան լինի, ապա այդ դեպքում լուրջ անվտանգության հարց է առաջանալու: Եթե Տավուշի դեպքում գյուղերը որոշակի չափով հեռու են սահմանից, ապա Կապան քաղաքի դեպքում խոսքը 1 կմ-ի մասին է»,-ասաց Գևորգ Փարսյանը:Համայնքի ղեկավարը նկատեց, որ նոր իրողություններով պայմանավորված՝ շատ բաներից բնակիչները զրկվել են, տնտեսական հնարավորությունները կրճատվել են: Անհրաժեշտություն է առաջանում սահմանային համայնքներում նոր ծրագրի իրականացման, որպեսզի տեղացիները կարողանան իրենց հմտությունները զարգացնել, իրենց գտնել նոր իրողություններում: Տնտեսական, սոցիալական խնդիրները կան, համայնքի ղեկավարը դրանք թվարկում է, սակայն հավատացնում է ու մեկ անգամ ևս ընդգծում՝ անվտանգությունն առաջնային է:

Yerkir.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ծեծի են ենթարկել Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանին. Mediaport

Հաջորդ գրառումը

Արա Այվազյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԴանիայիԱվետարանական Լյութերական եկեղեցու ուխտավորներին

02/06/2026
Նորություններ

Դատարանը վերադարձրեց Սամվել Կարապետյանի ՀՀ անձնագիրը՝ ընտրություններին մասնակցելու համար

02/06/2026
Նորություններ

Փաշինյանի աջակիցները Մասիսում հարձակվել են «Ուժեղ Հայաստան»-ի քարոզչական խմբի վրա. Արեգ Սավգուլյան

02/06/2026
Նորություններ

Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի հանդիպումը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ

02/06/2026
Հաջորդ գրառումը

Արա Այվազյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
Նորություններ

Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է ՔՊ պահանջով․ Գեղամ Մանուկյան

01/06/2026

«Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը գրում է. «Նոր Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է հայկական (իմա՝ իրենց, ՔՊ)...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընտրության գնալը պարտադիր է, եթե ցանկանում ենք կասեցնել Հայաստանի ներկա կործանարար ընթացքը. Արմեն Այվազյան

02/06/2026

Ինձ հաճախ հարցնում են, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում ում կառաջարկեի քվեարկել։ Այս հարցին հստակ պատասխանել չեմ կարող, քանի որ ինքս...

ԿարդալDetails
Նորություններ

Եթե Ալենը ճիշտ է ասում, բա դավաճանությունը էլ պոզով ու պոչո՞վ է լինում… Արա Պողոսյան

01/06/2026

Եթե Ալենը ճիշտ է ասում, բա դավաճանությունը էլ պոզով ու պոչո՞վ է լինում... Եթե հայկական կողմն է պահանջել հանձնել թշնամուն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական