Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեծ ցավ է, որ Դուք՝ լինելով պետական այր, Ձեզ թույլ եք տալիս նման անհեթեթ խոսքեր, այդպես անբարեկիրթ վերաբերմունք Ամենայն Հայոց Հայրապետի հանդեպ. Հայր Ասողիկ

12/06/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Կտրիճ Ներսիսյանի ամենասիրելի հայրերից մեկը՝ Հայր Ասողիկը դիմել է մտավորականներին՝ կոչ անելով գալ և փրկել կաթողիկոսի աթոռին նստած մարդուն:

Ինչպես միշտ գործող եկեղեցականները հերթական անգամ տիեզերական ԿԵՂԾԻՔԻ մասնակից են ուզում դարձնել մտավորականությանը: Եվ սա ահավոր է: Իրենք հրաժարվում են պատասխանել հարցին՝ Կտրիճ Ներսիսյանը ունի՞ երեխա/երեխաներ, թե՞ ոչ, բայց մյուսներին կոչ են անում՝ եկե՛ք միասին պաշտպանենք կեղծիքը:

Սա հերթական աղետն է»,-ֆեյսբուքյան էջում գրել է Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Աարայիկ Հարությունյանը։

Նա, անշուշտ, նկատի է ունեցել Մայր Աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանի հետևյալ կոչը. «Այս աղետաբեր իրականության մեջ բացառիկ անելիք ունեն մեր մտավորականները՝ բարձր եւ խոնարհ: Ո՞ւր եք Դուք: Որտե՞ղ է Ձեր կենդանի պատը՝ ողջախոհ, հաշտարար, փրկարար:

Ազգային պետությունն ու Ազգային Եկեղեցին են վտանգված, իսկ Դուք լռո՞ւմ եք: Թե նորեն հերթական իշխանությանն եք հաճոյանում՝ անսկզբունք կրկնելով անհեթեթ մտքեր, հարցեր ու խոսքեր, ինչպես օրինակ՝ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը…

Արթնացեք, ձայն հանեք, երեւան եկեք եւ ջանքեր գործադրեցեք կանխելու նոր արհավիրքները: Նաեւ, առավել եւս նաեւ Ձեր անսկզբունքայնության եւ անգործության պատճառով է, որ տարիներ շարունակ կորուստներ ու ողբերգություններ ունեցավ Հայաստանն ու մեր ազգը…

Ողջախոհություն ունեցեք եւ օրինակ վերցրեք բարձր Մտավորական պետական գործչից՝ ՀՀ առաջին Նախագահից, ով իմաստությունն ունեցավ ի դեմս Տ. Տ. Վազգեն Ա. Հայրապետի հերոսացնելու Հայոց Եկեղեցին, իսկ այսօր աջակից ու զորակից լինելու Հերոս Եկեղեցու գահակալին եւ Տ. Տ. Վազգեն Ա. Հայրապետի արժանահաջոդին՝ առաքինազարդ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Այս նկարագիրն ու կեցվածքը հարկավոր է ազգին, պետությանն ու իշխանություններին, քանի որ Դուք՝ մտավորականներդ եք կոչված կերտելու մերազնյա ԱՐՇԱԼՈՒՅՍԸ»:

 Հայր Ասողիկը պատասխանել է Արայիկ Հարությունյանին.

Հարգարժան Տիար Արայիկ Հարությունյան

Սրտի ցավով կարդացի Ձեր գրառումը: Առհասարակ չեմ արձագանքում որեւէ նման գրվածքների, բայց, որովհետեւ անձնապես ճանաչում եմ Ձեզ, միասին մի պատվական Խորհրդի մաս ենք կազմում, ավելին՝ անկեղծ հարգանք ունեմ Ձեր անձի նկատմամբ, ուստի հարկ համարեցի արձագանքել Ձեր գրառմանը:

Սուրբ Եկեղեցում առհավետ միմիայն ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ Է: Եվ մենք՝ բազմամեղ հոգեւորականներս, միմիայն ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ կրողներ ենք եւ քարոզողներ: Եվ մենք, հոգեւորականներս, մեր Ճեմարանական բարձրագույն կրթությամբ եւ Ավետարանական բարոյագիտությամբ՝ գիտենք պատվել եւ արժանին մատուցել պետական պաշտոնյային՝ մեր հարազատ Երկրի իշխանավորին (որքան էլ լինենք դժգոհ, տարակարծիք): Եվ ա՛յս ենք տեսել ու սովորել մեր բոլոր Հայրապետներից, մանավանդ, ներկայիս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետից, ով իմ հոգեւոր Հայրն է, իմ Ուսուցիչը, իմ Հովվապետը:

Մեծ ցավ է, իրապես, որ Դուք՝ լինելով կրթված անձ, պետական այր, Ձեզ թույլ եք տալիս նման անհեթեթ խոսքեր, այդպես անբարեկիրթ վերաբերմունք Ամենայն Հայոց Հայրապետի հանդեպ: Վատ է, ահավոր վատ է, որ Դուք եւս բռնեցիք այդ դատապարտելի ուղին…

Մնում եմ սիրով աղոթարար, հուսալով, որ ի վերջո Ձեր եւ Ձեր գաղափարակիցների հոգում կծագի ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ եւ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԸ՝ տեսնելու եւ գիտակցելու այն աղետը, որը հունցվում է մեր Երկրում: Մինչդեռ մենք միասին կարող էինք կանգնեցնել այս աղետը: Տակավին ի զորու ենք, ԵՂԻՑԻ ԿԱՄՔ:

Հարգանոք եւ աղոթքով՝

Ասողիկ աբեղա Կարապետյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան

Մաշտոցյան Մատենադարանի

Հոգաբարձուների խորհրդի անդամ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գինու բույրն ու մշակույթի համը՝ Երևանում

Հաջորդ գրառումը

Արայիկ Հարությունյանը Լևոն Տեր -Պետրոսյանին անվանել է կաթողիկոսի ընտրությունների կեղծման կնքահայր

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում, այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Հաջորդ գրառումը

Արայիկ Հարությունյանը Լևոն Տեր -Պետրոսյանին անվանել է կաթողիկոսի ընտրությունների կեղծման կնքահայր

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական