Հինգշաբթի, Մայիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ

01/09/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օգոստոսի 31-ին Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, մատուցվեց Սուրբ Պատարագ։

Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։

Սրբազան արարողությանը ներկա էին կրթական կառույցների ներկայացուցիչներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ, մանկավարժներ և բազմաթիվ ուխտավոր հայորդիներ։

Սուրբ Պատարագի ավարտին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Հայրապետի, 2025-2026 թթ. ուսումնական նոր տարեշրջանին ընդառաջ տեղի ունեցավ կրթության մշակների օրհնության կարգ:

Այնուհետև Նորին Սրբությունն իր հայրապետական օրհնությունը բերեց կրթության ոլորտի երախտավորներին։

Հայոց Հովվապետը, կարևորելով հայ ժողովրդի զավակների կրթության և դաստիարակության սրբազան գործում մանկավարժների բերած օգտաշատ ներդրումը, մասնավորապես նշեց․ «Հայոց Եկեղեցին բոլոր ժամանակներում հետամուտ է եղել գիտության և մշակույթի զարգացմանը՝ առաջնորդվելով Սահակ-Մեսրոպյան սերնդի ոգով և լուսավորչական շարժման գաղափարախոսությամբ։

Եկեղեցիներին ու վանքերին կից հիմնադրված ծխական դպրոցներն ու նշանավոր համալսարանները դարձել են սերունդների դաստիարակության յուրօրինակ դարբնոցներ, որտեղ ջամբվող կրթությամբ կերտվել է մեր ժողովրդի հոգևոր և ազգային ինքնությունը, հայրենի հողի նկատմամբ սերն ու հանձնառության գիտակցությունը և հավատարմությունը քրիստոնեական արժեքներին»։

Իր խոսքում Վեհափառ Հայրապետն ընդգծեց նաև, որ Հայոց Եկեղեցին հոգեփրկչական առաքելությանը զուգահեռ նպաստել է իր զավակների հոգեմտավոր աճին՝ ապահովելով հավատի, գիտության և գիտելիքի ներդաշնակությունը։

«Մերօրյա բազմաբևեռ և բազմամշակույթ աշխարհում, որտեղ վերանում են նաև սահմաններն ու բաժանարար գծերը, առավել է կարևորվում ժամանակին համահունչ կրթությունը, անհատի ճիշտ և առողջ աշխարհայացքի և կայուն արժեհամակարգի ձևավորումը, որպեսզի անձը պաշտպանված լինի անցանկալի ներգործություններից։ Գիտության և տեխնոլոգիաների սրընթաց զարգացման հետ մեկտեղ մարդն այսօր ապրում է արժեքաբանական լուրջ ճգնաժամ, հաճախ հայտնվում իր ինքնությունը վտանգող սպառնալիքների առջև։

Նմանօրինակ երևույթների ազդեցություններից զերծ չէ նաև մեր ժողովուրդը թե՛ հայրենիքում, թե՛ սփյուռքում։ Սպառողական մտայնությունը փորձությունների դուռ է բացել նաև մեր զավակների համար, երբ իրական արժեքները փոխարինվում են կեղծ գաղափարախոսություններով, երջանկությունն ու խաղաղությունը չափելի են դառնում սոսկ շոշափելի, նյութական ապահովվածությամբ։ Այս ամենի հաղթահարումը պահանջում է հավաքական, համախումբ ջանքեր՝ ձևավորելու այնպիսի հայորդի և քաղաքացի, ով ունակ է իր գիտելիքներով ու ազգային մտածողությամբ դիմակայել ժամանակակից մարտահրավերներին։

Մեր կրթության միջոցով փոխանցվող արժեհամակարգը պիտի գրավականը դառնա ազգի ինքնության պահպանման և հարատևության ապահովման: Երկրում տեղ գտնող խնդրահարույց ընթացքների լույսի ներքո հայրենի կրթական ոլորտում տարերայնորեն ձեռնարկվող քայլերը, որդեգրվող կամայական մոտեցումները խիստ տարակուսելի են դարձնում դրական վերջնարդյունքների հույսերը», – ասաց Նորին Սրբությունը՝ ցավ ի սիրտ արձանագրելով, որ այսօր արարողությանը ներկա պետք է լիներ նաև Մայր Աթոռի Կրթական հարցերի հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, ով Գերաշնորհ Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, Մայր Աթոռի ազգային բարերար Սամվել Կարապետյանի և մի շարք հայորդիների հետ անհիմն մեղադրանքներով ապօրինի ազատազրկման մեջ է։

Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նկատեց, որ այս մտահոգիչ երևույթը նույնպես հետևանք է իշխանությունների կողմից եկեղեցու նկատմամբ վարած քաղաքականության և երկրում ձևավորված անհանդուրժողության մթնոլորտի։

Վերջում Հայոց Հովվապետը կրթության մշակներին հորդորեց հավատարիմ մնալ կրթության ասպարեզում արժեքավոր ավանդներին, արդի գիտության ձեռքբերումների հետ հայորդիների մեջ սերմանել հունդերը հավատքի, հայրենասիրության և ազգասիրության, ինչպես նաև պաշտպանել մատաղ սերնդին խորթ բարքերից ու կործանարար գաղափարախոսություններից, կրթել բարոյական արժեքներով առաջնորդվող, արդարության և ճշմարտության պաշտպան, օրինահարգ անհատներ։

Հավարտ Պատարագի սրբազան արարողության ի պատիվ հրավիրյալների՝ տեղի ունեցավ ընդունելություն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստան – Չինաստան ռազմավարական գործընկերության մասին. Սուրեն Սուրենյանց

Հաջորդ գրառումը

Գիտելիքն այն հզոր ուժն է, որն օգնում է կառուցել ամուր և բարեկեցիկ ապագա. ՀՀ ՄԻՊ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Մահացել է Նիկոլայ Ծատուրյանը

14/05/2026
Նորություններ

Արցախյան վերջին մարտերին անհետ կորած զինծառայողները. «Հետք»

14/05/2026
Նորություններ

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլյացիայի. Իվետա Տոնոյան,

14/05/2026
Միջազգային

ՌԴ-ն Հայաստանին ներառել է իր քաղաքացիների ձերբակալման բարձր ռիսկ ունեցող երկրների շարքում

14/05/2026
Հաջորդ գրառումը

Գիտելիքն այն հզոր ուժն է, որն օգնում է կառուցել ամուր և բարեկեցիկ ապագա. ՀՀ ՄԻՊ

Ամենաշատ ընթերցվածը

Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՀԱԶԱՆԳ   ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՆՈՐԳՄԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԱՎԵՐԵԼ ԵՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ Ահազանգում է Հայկ Դուրյանը։ 14-րդ դարի Օրբելյանների...

ԿարդալDetails
Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ գլխավոր դատախազություն, սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից ձայնային հաղորդագրությամբ դիմել է աշխարհի հայերին

14/05/2026

Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետա է: Կոչ եմ անում համայն հայությանը և բարի կամքի մարդկանց օգնել մեզ. Դավիթ Բաբայան...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե Փաշինյանը ընտրվի, մեր ապագան Արևմտյան Ադրբեջանն է լինելու․ ու շատ մեծ հարցական է՝ Սյունիքը կմնա՞, թե՞ ոչ. Ռոբերտ Քոչարյան

13/05/2026

Ինչ ասել ենք, ճիշտ է դուրս եկել, հիմա ասում ենք, եթե Նիկոլ Փաշինյանը 2026–ին ընտրվի, մեր ապագան Արևմտյան Ադրբեջանն է...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական