Արտակ Բեգլարյանի ուղերձը՝ ստորև.«Մայիսյան եռատոնը պետք է մնա եռատոն, թեկուզև ժամանակավորապես խեղված խորհրդով…Մեր պայքարը շարունակվում է հանուն Մայիսյան եռատոնի խորհրդի լրիվ վերականգնման՝ հանուն Շուշիի վերադարձի, հանուն Հայրենիքի պաշտպանության, հանուն ֆաշիզմի վերացման:Մենք պարտավոր ենք հավուր պատշաճի արժեվորել մեր հաղթանակները և վերլուծել բացթողումներն ու սխալները, որպեսզի կարողանանք պահպանել ու զարգացնել հաղթանակներով կերտած արժեքները և խուսափել նորանոր անդառնալի կորուստներից:Խոնարհումս Հայրենիքի պաշտպանության սուրբ գործի համար ընկած բոլոր հերոսների հիշատակին»: