Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնում է.
Ձերբակալվել է Վահագն Չախալյանը։ Գտնվում է Քննչականի՝ Մազմանյան 5 հասցեում գտնվող մասնաշենքում։
Ինքս գտնվում եմ նույն քննչականում՝ մասնակցելով նույն գործով պաշտպանյալիս՝ Տիգրան Գալստյանին վերաբերող քննչական գործողության։
Քանի որ օրենքն իսկապես փաստաբանին արգելում է նույն գործով ունենալ 1-ից ավել պաշտպանյալ, չեմ կարող ստանձնել Չախալյանի պաշտպանությունը։
Առայժմ խորհուրդ եմ տվել պահանջել հանրային պաշտպան՝ մինչև կհասկանանք ով է կարող ու պատրաստ ստանձնել։