Հուլիսի 13-17-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հանրապետության տարածքում` հուլիսի 13-ին՝ հիմնականում կեսօրից հետո և գիշերը, առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 13-16-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։