Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

ՀՀ ոստիկանությունը արձագանքել է բացահայտված ֆեյք էջերի իրական տերերի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու դիմումին

ՀՀ ոստիկանությունը արձագանքել է բացահայտված ֆեյք էջերի իրական տերերի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու դիմումին։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է լրագրող, մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը։ 

«Սպասում եմ քրեական գործի հարուցմանը և հանցագործների կալանավորմանը, թեպետ, անկախ ամեն ինչից, հրապարակային ներկայացնելու եմ այդ մարդկանց ով լինելը, որպեսզի հանրությունն էլ իր տարբերակներով դատաստան տեսնի սրբություն չճանաչող այդ սրիկաների նկատմամբ»,- գրում է նա։