Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ գլխավոր դատախազը շնորհավորական ուղերձ է հղել ԱԱԾ աշխատողի օրվա առթիվ

20/12/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱԱԾ աշխատողի օրվա առթիվ: Ուղերձը՝ ստորև.

«Ազգային անվտանգության ծառայության սիրելի՛ աշխատակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ:

Հանրապետության առջև ծառացող ներքին ու արտաքին անվտանգային մարտահրավերների պայմաններում ավելի է ընդգծվում Ազգային անվտանգության ծառայության դերը՝ ինչպես սահմանադրական կարգի, այնպես էլ իրեն վստահված սահմանների անառիկության պահպանման, ինքնիշխանության, տարատեսակ չերևացող սպառնալիքներից մեր երկրի պաշտպանության գործում: Այս առաքելությունը ԱԱԾ համակարգի աշխատակիցներն իրականացնում են մեծ պատասխանատվության գիտակցությամբ, անդադրում աշխատանքով, իրենց կոչմանը, հայրենիքին, պետականության գաղափարին, ծառայողական պարտքին նվիրվածության խորը զգացումով՝ պրոֆեսիոնալիզմի և գիտակցված ինքնազոհողության պատրաստակամության հենքին: Աշխատանք, որի մեծագույն մասի վերաբերյալ մեր հանրությունն իրավամբ տեղյակ չէ և որն ընթանում է առանց ավելորդ ցուցադրականության, հանրային հրապարակային գնահատանքի ակնկալիքի՝ առանձին դրվագներում վերածվելով հերսականության, անձնվիրության յուրօրինակ պատումների:   

Ազգային անվտանգության ծառայությունը նաև Հայաստանի ամուր և վստահելի պատվարն է միջազգային հանցավորության ամենատարբեր դրսևորումների առջև՝ սկսած էքստրեմիզմից, թրաֆիկինգից, մինչև թմրամիջոցների, զենքի ապօրինի շրջանառությունը: Անգնահատելի է այն սկզբունքայնությունն ու համառությունը, որը ծառայությունը և վերջինիս աշխատակիցները դրսևորում են ներքին ամենալուրջ անվտանգային մարտահրավերներից մեկը հանդիսացող կոռուպցիայի դեմ պայքարում՝ տարբերակում չդնելով հնարավոր հանցանք կատարող սուբյեկտների միջև և առաջնորդվելով բացառապես օրենքով ու ծառայողական պատվախնդրությամբ:

Մեր պետականության ամենակայացած, զուսպ և յուրօրինակ ավանդույթներ ձևավորած համակարգերից մեկը լինելու հանգամանքը թույլ է տալիս հաղթահարելու շատ դեպքերում Հայաստանի շուրջ առկա անվտանգային կոնկրետ խնդիրների մասին անտեղյակությունից, սիրողական մակարդակի վերլուծումներից բխող՝ հանիրավի ու արհեստածին, երբեմն ակունքներում պետության հիմքերին անուղղակի հարվածելու մղումներ ունեցող թյուր գնահատումները և հավատարիմ մնալ իսկապես ազգային և պետականակենտրոն բնույթ ունեցող արժեքներին:

Մասնագիտական տոնի առթիվ կրկին շնորհավորելով Ազգային անվտանգության ծառայության բոլոր աշխատակիցներին՝ մաղթում եմ առաջին հերթին արդյունավետ ծառայություն խաղաղության պայմաններում և հանուն մեր երկրի շուրջ արժանապատիվ հավերժ կայունության: Ցանկանում եմ, մեր պետության բարօրության հաստատման, զարգացման ու առաջընթացի մասնակիցը լինելով, մեր հայրենիքում ձեր ընտանիքների բարեկեցության, երեխաների երջանկության և հաջողությունների ականատեսը լինելով՝ փոխհատուցված զգաք այն վտանգավոր ու պատվաբեր, երբեմն հավուր պատշաճի չընկալվող ծառայության համար, որ ամեն օր անտրտունջ իրականացնում եք՝ մտապատկերում ունենալով բոլորիս երազած հզոր, հայացքով դեպի պայծառ ապագան հառված հայրենիքը»: 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ավագանու այն անդամներին, ովքեր չեն կիսում այս քաղաքական որոշումը՝ կոչ է արվում վայր դնել իրենց մանդատը.Գրիգոր Երիցյան

Հաջորդ գրառումը

Փորձ է արվում դանդաղեցնել Թուրքիայի զարգացումը

Համանման Հոդվածներ

Նորություններ

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025
Նորություններ

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

25/10/2025
Նորություններ

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025
Նորություններ

ՄԻՊ-ը պետական մարմիններից պահանջում է պատշաճ քննության ենթարկել մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների խախտման դեպքերը

25/10/2025
Հաջորդ գրառումը

Փորձ է արվում դանդաղեցնել Թուրքիայի զարգացումը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ-ն հայտարարություն է տարածել։ Այն ներկայացնում ենք ստորև. Երեկ համացանցում տարածվել են որոշ եկեղեցականներին վերաբերող ընտանեկան, անձնական...

ԿարդալDetails

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

25/10/2025

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025

ՄԻՊ-ը պետական մարմիններից պահանջում է պատշաճ քննության ենթարկել մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների խախտման դեպքերը

25/10/2025

Գաղտնալսումների «ժողովրդավարություն»․ երբ պետությունը վերածվում է կոմպրոմատի գործարանի. Սուրեն Սուրենյանց

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական