Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հիշեք, մարդը, ով գիտի, որ ինքը պետական դավաճան է, օտարերկրյա գործակալ ու սպասարկու, ինքը ամեն բան անելու է, որ ցմահ իշխանության լինի. Ալեն Ղևոնդյան

16/01/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է.

Երբ ՆԳՆ նախարար աղջիկը ասում է, որ ՀՀ-ում ներդրվելու են ուժային միջոցների գործադրման նոր ստանդարտներ, որոնցով կառաջնորդվի ոստիկանությունը, ասեմ ձեզ, թե դա որն է լինելու.

դա Ազգային գվարդիային կոշտ՝ այդ թվում մահաբեր ելքով ուժի կիրառման լիազորություններ տրամադրում/ընդլայնումն է, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ ՀՀ վարչապետի անձնական բանակ կոչվածը:

Գվարդիայի ձևավորման հարցում տարիներ շարունակ ՀՀ-ն բոլոր փուլերում համագործակցում է ԱՄՆ-ի հետ:

Որպեսզի ավելի պարզ լինի ասածս, ուժի կիրառման նորմատիվի փոփոխությունը մոտավորապես սա է լինելու. եթե ոստիկանը/գվարդիականը ինչ-որ դեպքում (կենցաղից մինչև քաղաքկան միտինգ), այդ թվում բողոքի ակցիաների, քաղաքացիական ակցիաների, կամ ասենք միտինգի ժամանակ քաղաքացուն մեկ անգամ որևէ պահանջ է ներկայացնում, ու եթե քաղաքացին որևէ պատճառով դա միանգամից չի կատարում, գվարդիականը լիազորված է անմիջապես զենք կիրառել:

Սա նաև ամերիկյան ստանդարտ է:

Սրանով ՀՀ-ն դառնալու է լիարժեք ոստիկանական պետություն, ինչին ՀՀ գործող վարչապետը տարիներ շարունակ գնում է, երբ հասկացավ, որ որևէ մեկը արտաքին խաղացողներից իրենց անձնական անվտանգության երաշխիքներ չի տրամադրելու:

Ի դեպ, Ազգային գվարդիան լիարժեք գործարկվելու է 2025-ի սեպտեմբերից:

Ավելին՝ ընտրական օրենսգրքի՝ իշխանության կողմից առաջարկվող փոփոխությունները եթե ընդունվեն, իսկ ես որևէ պատճառ չեմ տեսնում, որ դրանք չեն ընդունվի, ՀՀ-ում գործնականում հնարավոր չի լինի իշխանություն փոխել:

Հիշեք, մարդը, ով գիտի, որ ինքը պետական դավաճան է, օտարերկրյա գործակալ ու սպասարկու, ինքը ամեն բան անելու է, որ ցմահ իշխանության լինի. դա շատ տրամաբանական է ու ակնհայտ:

Այն, ինչ պետք է աներ չիշխանությունը խնդրին լուծելու համար տարիներ առաջ, ու ի դեպ, կարող էր, նա այլևս չի կարողանալու անել. սա էլ լավ արդարացման պատճառ է դառնալու: Ի դեպ, ՀՀ-ում ընտրություններով գործնականում հնարավոր չէ իշխանություն փոխել և դա շատ ակնհայտ իրողություն է:

Ի դեպ, մի բան էլ ու վերջ. ՀՀ գործող իշխանությունները նպատակ ունեն, որ ՀՀ-ից ահռելի արտագաղթ լինի, որպեսզի հեշտ կարողանան երկիրը իրենց տակ պահեն, սպասվող ադրբեջանցիների հոսքերի ժամանակ դիմադրությունը սուր չլինի: Քիչ մարդ – քիչ խնդիրներ:

Հենց այդ պատճառով են նաև կյանքի պայմանների նման վիճակ, ինստիտուցիոնալ քաոս ապահովում, ի դեպ, մի մասը նաև օտար պետությունների անմիջական պահանջով:

Ասեմ, որ օտարերկրյա կազմակերպությունների հետազոտություններով հայ հանրույթի դիմադրության շեմը աննկարագրելի իջել է և դրա մասով ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քայլերը՝ այդ թվում ոչ իշխանական ճամբարում իրենց համար անհրաժեշտ վիճակ ապահովելու համար:

ՀՀ-ի մասով կա որոշում, և այն հենց հիմա իրականացվում է. սակայն միանշանակ կա նաև հնարավորություն իրավիճակը փոխելու մասով: Եվ դա որևէ կերպ կապ չունի ձեզ հայտնի ուժերից որևէ մեկի հետ:

Եվրասիական տարածաշրջանում և Հվ.Կովկասում անձնական հարաբերությունները ու վստահությունը շատ ավելի կարևոր են ցանկացած պայմանագրերից:

ՀՀ-ում սա իբր չհասկացան:

Այ էսպիսի բաներ: Ձեզ բարձր տրամադրություն եմ մաղթում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՊԿ անդամ երկրներից մեկի ղեկավարը քննարկել է մեր դեմ կազմակերպող օպերացիան․ Փաշինյան

Հաջորդ գրառումը

Վաղը մի շարք ակցիաներ են տեղի ունենալու. Արտակ Բեգլարյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանը փորձում է նվաստացնել Սամվել Կարապետյանին, սա զուտ քաղաքական հետապնդում է. Ժաննա Ալեքսանյան

18/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատմական արդարությունը պահանջում է ապահովել ադրբեջանցիների վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ Հայաստանի տարածք. Ալիև

18/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատմությանը արժանի ապագան չի սկսվում Անկարայում. Վարդան Օսկանյան

18/06/2025
Նորություններ

Սամվել Կարապետյանի դուստրը հայտարարությամբ է հանդես եկել

18/06/2025
Հաջորդ գրառումը

Վաղը մի շարք ակցիաներ են տեղի ունենալու. Արտակ Բեգլարյան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանը փորձում է նվաստացնել Սամվել Կարապետյանին, սա զուտ քաղաքական հետապնդում է. Ժաննա Ալեքսանյան

18/06/2025

Նիկոլ Փաշինյանը փորձում է նվաստացնել ռուսաստանահայ բարերար Սամվել Կարապետյանին՝ նրան մեղադրանք առաջադրելով իբրև իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։ Փաշինյանի ոչ...

ԿարդալDetails

Պատմական արդարությունը պահանջում է ապահովել ադրբեջանցիների վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ Հայաստանի տարածք. Ալիև

18/06/2025

Պատմությանը արժանի ապագան չի սկսվում Անկարայում. Վարդան Օսկանյան

18/06/2025

Սամվել Կարապետյանի դուստրը հայտարարությամբ է հանդես եկել

18/06/2025

Դեռ չի ծնվել այնպիսի իշխանություն, որ կարողանա կոտրել Հայաստանի սկզբունքային և անվախ որդիներին, Սամվել Կարապետյան

18/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական