ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հայկական պարադոքս կամ «քո Օփելը իմ Ռոլս Ռոյսին վնաս է»
ՔՊ-ի վարած տնտեսական քաղաքականությունը միտված է բացառապես խոշոր բիզնեսի ու հարուստ անհատների շահերի սպասարկմանը: Բավական է հպանցիկ հայացք նետել նրանց առաջարկած հարկային «բարեփոխումներին»: Վերացրեցին եկամտային հարկի պրոգրեսիվ համակարգն ու հարուստները սկսեցին իրենց եկամտի նույն մասը վճարել ինչ սովորական մահկանացուները: Դրա հետևանքով մեծացավ սոցիալական ճեղքվածքը: Փոխում են փոքր ու միջին ձեռնարկությունների հարկման համակարգը՝ մեծացնելով հարկային բեռն ու նվազեցնելով թե՛ փոքր ձեռնարկատերերի շահույթը, թե՛ աշխատողների եկամուտը: Արդյունքում, շատ ձեռնարկություններ կսնանկանան, դուրս կմղվեն շուկայից, նրանց տեղը կզբաղեցնեն խոշորները: Այսինքն, Նիկոլը հարկային քաղաքականության արդյունքում իշխանության սրտի օլիգարխները կխժռեն փոքր բիզնեսը: Կարելի է հարոստների շահերը սպասարկող օրենքների ցանկը շարունակել: Այնպես որ, օփել քշողների նկատմամբ նրանց բացասական, արհամարական վերաբերմունքը նոր չէ, ակնհայտ է, ապացուցելու կարիք չունի:
Սակայն, պարադոքսը դա չէ: Պարադոքսը նրանում է, որ նիկոլի ընտրազանգվածը հենց այդ խոցելի խմբերն են, օփելների վարորդներն են, ում կենսամակարդակն այս տարիներին վատթարացել է:
Բայց, ինչպես ասում են՝ շատ մի սիրիր, ատել կա: Իշխանությունները քաջ գիտեն, որ սոցիալապես ծանր պայմաններում ապրող մարդիկ ամենակառավարելիներն են, բայց չգիտեն, որ երբ դանակը հասնում է ոսկորին, օփելը դառնում է Т 90 տանկ»: