Կապիտուլյանտը պետք է հրաժարվի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի աթոռից: Այս մասին գրել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը և կից հրապարակել տեսանյութ:
«Հարցազրույցը տեղի է ունեցել 2020 թ․ դեկտեմբերի 28-ին։
Այս մասին զգուշացնում էինք ամիսներ առաջ, ոչ միայն զգուշացնում, այլև փրկության ճանապարհ էինք առաջարկում։ Հիմա միայն մեկ ելք է մնացել՝ կապիտուլյանտը պետք է հրաժարվի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի աթոռից․ միայն այդպես հնարավոր կլինի խուսափել նոր աղետներից»,-գրել է Սաղաթելյանը։