Լիդիա Մանթաշյանի կալանքը վերացվեց։ Դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց վարչական հսկողություն և գրավ 2 միլիոն 500 հազար դրամի չափով:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին դատարանը որոշել է երեք ամսով երկարացնել գործով անցնող միակ կնոջ՝ Մանթաշյանի կալանավորման ժամկետը, թեև մյուս մեղադրյալների խափանման միջոցներն առավել մեղմացվել էին։
«Շնորհակալ եմ բոլոր այն արժանապատիվ հայերին, ովքեր ոչ թե իմ կողքն են կանգնել այսօր, այլ փորձում են այնպես անել, որ Հայաստանում արդարադատության համակարգը չկործանվի վերջնականապես»,- ասում է Լիդյա Մանթաշյանը։





