Հարց ՀՀ առողջապահության գլխավոր պատասխանատու տիկնոջը և վերջինիս ածանցյալներին. Եթե ամբողջ աշխարհի, առավելապես Հայաստանի, առողջապահական սիստեմի պայքարի թիվ մեկ օբյեկտը կորոնավիրուսի համաճարակն է, ապա այսպիսի իրողության պայմաններում ի՞նչ է նշանակում մահճակալային ֆոնդը սպառված է, հիվանդները սպասում եմ իրենց հերթին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ի՞նչն է խանգարում մահճակալային ֆոնդի ավելացմանը, որպեսզի հերթում գտնվող հիվանդները չհոսպիտալացվեն այնպիսի վիճակում, որ փրկելը դառնա գրեթե անհնար:Ինչո՞ւ կառավարությունը չի ձեռնարկում մաքսիմալ հնարավորը, որպեսզի ծանր ընթացքով հիվանդները հոսպիտալացվեն, այլ ոչ թե սպասեն հերթում»: