Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Ինչո՞ւ էիք շուրջ 3 տարի հասարակությունից թաքցնում բանակցային գործընթացները

Ես արդեն ասացի, որ երբ այդ տեսնյութը պատրաստվում էր, ես լրագրողներին ասել եմ՝ չեմ մեկնաբանելու, որովհետև կարծում եմ, որ ամեն ինչ ասված է։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին ի պատասխան, ասաց Ալեն Սիմոնյանը

Պատգամավորը հարցնում էր հետևյալը․ «Պարոն Սիմոնյան, դուք այստեղ հայտարարում եք, որ հանրությունը հոգնել է կենցաղային և ոչ քաղաքական ելույթներից։ Դուք նման մի ելույթ ունեցաք Ռուսաստանում՝ հայտնվելով դիվանագիտական սկանդալի կիզակետում։ Անմիջապես հաջորդեց ձեր սկանդալային հայտարարությանը Ռուսաստանի արտաքան գործերի նախարարությունը՝ ձեզ մեղադրելով երևակայությանը զարկ տալու մեջ։ Կարո՞ղ եք պարզաբանել, ի վերջո, թե ինչ ասել է Լավրովյան պլան, ինչի՞ մասին է խոսքը»։